a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
03/09/2015

«Բակունցի հետ կապված ամեն ինչ գորիսեցիների համար թանկ է ու հարազատ»

Bakunc_3

Առավոտը գրում է․ Ընդամենը մի քանի տարի առաջ բավականին անմխիթար և ոչ ներկայանալի վիճակում էր գտնվում Ակսել Բակունցի տուն-թանգարանն իր ծննդավայրում՝ Գորիսում: Այսօր արդեն այն վերանորոգված է և բաց այցելուների համար: 1968 թ. հիմնադրված թանգարանում հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ են կատարվել 2012-2014 թթ.՝ ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամի, Պոլսահայերի միության, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ: Տուն-թանգարանն այժմ ունի երեք սենյակ և հացատուն: Անմիջապես մուտքի դիմաց բացվում է Բակունցի հուշասենյակը, որն անվանում են «Սանթրու կուճի օթախ»: Այդտեղ Բակունցի գրասեղանն է, վերնաշապիկը, կահույքը, մոր գործած գորգը: Հյուրասենյակում ներկայացված են գրողի կյանքն ու գործունեությունը, իսկ մյուս երկու սենյակներում նրա անձնական իրերն են: Բավականին տպավորիչ է խոհանոցը՝ թոնրատունը:

Նշենք, որ տուն-թանգարանը սկզբնապես եղել է Գորիսի մշակույթի բաժնի ենթակայության տակ, իսկ 1976 թվականից դարձել է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ:

Ա. Բակունցի տուն-թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանի փոխանցմամբ՝ թանգարանի հիմնական այցելուները ներքին զբոսաշրջիկներն են, քանի որ արտասահմանցիներին Բակունցն այնքան էլ հայտնի չէ: «Բակունցը գորիսեցիների համար պաշտամունքի չափ սիրելի է, այնպես որ նրա հետ կապված ամեն ինչ գորիսեցիների համար թանկ է ու հարազատ: Իսկ զբոսաշրջիկներին ավելի շատ հետաքրքրում են ազգագրական տարրերով հարուստ խոհանոցը, Սարյանի, Ասլամազյանի կտավները, գրողի լուսանկարչական ապարատը, ինչպես նաև այգեգործական սրսկիչը (20-ականներին հենց Բակունցն է Գորիս բերել ծառերը մշակելու, սրսկելու մշակույթը): Մարդկանց հետաքրքրում է նաև գրողի ողբերգական մահը, մանավանդ որ այն տեղի է ունեցել ստալինյան բռնատիրության ժամանակաշրջանում»,- ասում է Ա. Բակունցի տուն-թանգարանի վարիչը:

Մանրամասները՝ Aravot.am  կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0