a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Բաղդադում տեղի է ունեցել հայկական տարազների ցուցադրություն

տարազներ տարբեր

Վերջին ժամանակում տարբեր երկրներ հաճախ են անդրադառնում հայկական ազգային տարազներին։  Այս անգամ հայկական ազգային տարազների ցուցադրություն էր կազմակերպվել Բաղդադի Հայ Տիկնանց Միության ջանքերով՝  ՀՄԸՄ մարզասրահում ,Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում։  Պատմական Հայաստանը խորհրդանշող հսկայական քարտեզի վրա տեղ էին գտել 20 խոշոր քաղաքների հայկական ճարտարապետական հուշարձանների մանրակերտները: Ազգային տարազները ներկայացնողները տվյալ շրջանին բնորոշ երաժշտության եւ քաղաքի պատմական ակնարկի ներքո քարտեզի վրա զբաղեցնում էին իրենց համապատասխան տեղերը։

Միջոցառմանը ներկա են եղել  Իրաքի խորհրդարանի եւ կառավարական հաստատությունների ներկայացուցիչներ, քրիստոնեական հարանվանությունների ու տեղական իսլամական ցեղախմբերի առաջնորդներ։ Միջոցառումը ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում է եղել։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0