a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Սփյուռքի նախարար. Բուլղարիայում պետք է ստեղծվի բոլոր կառույցները համակարգող մարմին

Mindiaspora_Bulgaria

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել հեռակոնֆերանս Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հեռակոնֆերանսին մասնակցում էին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը, Վահագն Մելիքյանը, նախարարության աշխատակիցներ:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը, տեսակապով հեռակոնֆերանսին մասնակցել են Պլովդիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Եղիազար Ուզունյանը, համայնքի ներկայացուցիրներ:

Ջերմորեն ողջունելով տեսակապի մասնակիցներին՝ նախարարը կարևորել է հեռակապով հաղորդակցվելու ձևաչափը, շնորհակալություն հայտնել համայնքին և հատկապես՝ պարոն Ուզունյանին Ապրիլյան պատերազմի օրերին Հայրենիքի կողքին լինելու, վիրավոր զինվորներին և զոհվածների հարազատներին սատար կանգնելու համար: «Կարծում եմ, որ ձեր ջանքերի  ու աշխատանքի շնորհիվ, Բուլղարիայի իշխանությունները ևս, որպես եվրոպական ընտանիքի անդամ, իրենց ձայնը կբարձրացնեն և կհետևեն Գերմանիայի օրինակին, կճանաչեն հայոց ցեղասպանությունը: Սիրելի հայրենակիցներ, կարծում եմ, ձեր համայնքը պետք է միավորվի, ցանկալի է, եվրոպական մի շարք երկրների օրինակով ստեղծվի Բուլղարիայի բոլոր կառույցները համակարգող մարմին և փորձեք  կայանալ բոլոր ոլորտներում, ձեզանից յուրաքանչյուրը պետք է լինի Բուլղարիայի լավ, օրինապահ քաղաքացի՝ պահպանելով իր ազգային նկարագիրը, գիտակցելով, որ միայն հզոր Հայաստանն է մեր բոլոր համազգային խնդիրների լուծման բանալին, Դուք բոլորդ պետք է զորավոր լինեք և մասնակցեք հայրենիքի  հզորացման գործին»,-ասել է նախարարը:

Նախարարը նշել է, որ ինչպես բազմաթիվ համայնքներում, այնպես էլ Բուլղարիայի համայնքում չափազանց կարևոր է հայապահպանության խնդիրը և հորդորել է առավել ակտիվ մասնակցել նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, քանի որ հայապահպանության ամենաուղիղ ճանապարհը Հայաստան գալն է, հայրենաճանաչությունը, իսկ նախարարության ծրագրերը տալիս են այդպիսի բազում հնարավորություններ:

Բուլղարիայում ՀՀ պատվո հյուպատոս Եղիազար Ուզունյանը կարևորել է հեռկապով համայնքների հետ աշխատելու ձևաչափը և շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարությանը նման հնարավորություն ընձեռելու համար:

Հյուպատոսի խորհրդական Աղավնի Գևորգյանը ներկայացրել է համայնքում իրականացվող աշխատանքները, մշակութային միջոցառումները և առկա խնդիրները:

Համայնքի կրթական գործի պատասխանատուները խնդրել են լրացուցիչ ուսումնամեթոդական ձեռնարկներ և գրականություն տրամադրել:

Քննարկվել են նախարարության ծրագրերին համայնքի առավել ակտիվ մասնակցությունն ապահովելու և մի շարք այլ խնդիրներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0