a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գյումրու պատմամշակութային ժառանգություն համարվող Սև բերդը կծառայի որպես փառատոնային կառույց

sev_berd

Գյումրու պատմամշակութային ժառանգություն համարվող Սև բերդը կծառայի որպես հասարակական նշանակության կառույց: Այս մասին նշել է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը
-Շինարարական աշխատանքները՝ և՛ թույլտվությունը, և՛ նախագիծը, ամեն ինչ կատարվել է օրենքի սահամներում՝  նախագիծը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում, ստացել է դրական եզրակացություն: Կառավարության որոշման անհրաժեշտություն չկա, քանի որ մենք այդ կառույցի գործառական նշանակության փոփոխության հարց չենք դրել՝ կառույցը շահագործվելու է որպես հասարակական նշանակության կառույց՝ փառատոնային կենտրոն:

Հուշարձանի վերականգման աշխատանքներն արդեն ավարտված են և առաջիկա ամիսների ընթացքում այն շահագործման կհանձնվի: Բարեկարգվելու է տարածքը, ստեղծվելու է հանգստի գոտի:

Հավելենք միայն, որ կառույցը շահագործվելու է որպես փառատոնային կառույց, որտեղ անցկացվելու են համերգներ, ունենալու է թանգարանային հատված՝  տարբեր երկրների մշակույթները ներկայացնող սենյակներ:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0