a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
07/09/2015

Գյումրու օրվա տոնական համերգը անճաշակ էր ու սխալ կազմակերպված». Գյումրու Ջազ ակումբի հիմնադիր. Aravot.am

Mkrtich-Manukyan

Aravot.am-ը գրում է. Գյումրու Ջազ ակումբի հիմնադիր, ճանաչված պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գյումրու օրվա առիթով կազմակերպված տոնական համերգին, ասաց. «Ցանկացած համերգ կազմակերպելիս, առավել եւս՝ զանգվածային համերգներ, գեղարվեստական խորհուրդ պետք է լինի: Պիտի հավաքվեն այն մարդիկ, որոնց խելքը հասնում է, ով զբաղվել է, ով կազմակերպել է նմանատիպ մեծ մասշտաբային համերգներ:

Ես ուզում եմ մի քանի հարցերի պատասխաններ իմանալ՝ ո՞վ է մտածում, ո՞վ է որոշում այդ համերգի ձեւաչափը, քաղաքապետարանի մշակույթի բաժի՞նը, ի՞նչ մասնագետներ են այնտեղ, երգիչների, միջոցառման ցանկը ո՞վ է որոշում: Ես՝ որպես գյումրեցի, 15 տարի հենց այդ գործունության մեջ լինելով եմ ուզում իմանալ, թե կա՞ գեղխորհուրդ, ովքե՞ր են այդ խորհրդի կազմում:

Ասեմ, որ սխալ ձեւաչափով համերգ էր եւ վատ էր թե՛ տեխնիկապես, հրապարակում միայն բեմի մասում էր լսվում հնչյունը, կողքերի մասում ընդհանրապես չէր լսվում: Էլի եմ ասում, եթե մասշտաբային համերգ են կազմակերպում կամ ամեն ինչ պետք է լավ լինի կամ ընդհանրապես չլինի այդ համերգը, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Նաեւ անդրադառնամ մեր մշակույթի բաժնի պետին: Ասեմ, որ քաղաքի մշակույթի բաժնի պետը իրավունք չունի իր հարցազրույցների ժամանակ ասել, որ ես ձեւաչափ եմ փոխում եւ կենտրոնական, գլխավոր համերգի ժամանակ պետք է բեմ բարձրանան ռեփ, հիփ հոպ, RNB-ի երաժիշտներ, երգիչներ ու ելույթ ունենային վաստակավոր արտիստների կողքին: Օրինակ՝ լեգենդար Ջակի՝ Գագիկ Բարսեղյանի կողքին ճիշտ չէր, որ ռեփ երաժշտություն հնչեր, որովհետեւ այդ նույն համերգն ամբողջ աշխարհն է սոցցանցերով, ինտերնետով դիտում, գյումրեցուն վայել չէ փողոցային ժարգոններով ելույթ ունենալ գլխավոր համերգի բեմից:

Նորից եմ ասում՝ տեխնիկապես հագեցած չէր համերգը, ընդհանուր այդ համերգը անճաշակություն էր, եւ կարող եմ ասել՝ կազմակերպչի կողմից շատ անգրագետ էր կազմակերպված:

Որպես ինքս կազմակերպիչ, կառաջարկեմ վաղվանից գեղարվեստական խորհուրդ հավաքել մյուս տարվա Գյումրու օրվա համար, հրավիրել մասնագետներ: Եթե քիչ են ու Գյումրիում չկան մասնագետներ (չնայած չեմ կարծում, որ չկան), թող Երեւանից հրավիրեն (չնայած դեմ եմ Երեւանից հրավիրելուն), խորհուրդներ հարցնեն ու մյուս տարվա համերգին պատրաստվեն ավելի լուրջ: Իսկ եթե կասեն, որ գումարներ չունենք, գումարը քիչ է, թող ընդհանրապես չանեն, թող անեն փոքր միջոցառում՝ ֆիլմի տեսքով, ավելի քիչ ծախսերով, բայց ավելի արդյունավետ լինի: Բայց եթե անելու ես, պարտավոր ես որակով անել:

Ուզում եմ անդրադառնալ նաեւ անցած տարվա համերգին. Հովհաննես Շիրազի 100-ամյակն ու համաքաղաքային վերջին զանգը մեկտեղ չէր կարելի անել, խառնել իրար, մեկ բյուջեով երկու-երեք միջոցառումներ միանգամից ընդհանրացնել, եւ Արամեն (իհարկե, բոլորն իմ ընկերներն են), ու նմանատիպ ձեւաչափից դուրս երգիչները գային ու Շիրազի հարյուրամյակ շնորհավորեին, դա սխալ եմ համարում:

Կարելի էր մասնագետներ հրավիրել, ռեժիսորներ, նկարիչներ, նրանց ներգրավվածությունը ուղղակի պարտադիր է: Գյումրին ենք ներկայացնում, համերգը մեր դեմքն է: Հաղորդավարի մասով նույնպես ուզում եմ խոսել, թեեւ բոլորին ծանոթ եմ, բոլորի հետ նորմալ հարաբերությունների մեջ եմ, բայց մեր տոնական համերգի հաղորդավարը սխալ էր ընտրված: Մեկ հաղորդավարով մեծ մասշտաբային համերգ, իմ կարծիքով, սխալ է կազմակերպել, եւ պրոֆեսոր Սամվել Գրիգորյանի կողքը երկրորդ կուրսի ուսանող հաղորդավար ու այդ ամբողջ բեռը իր վրա վերցնել, սխալ է… Պետք է ուշադրություն դարձնեին հաղորդավարին, հագուստներին, երգիչներ կային անճաշակ ձեւով էին հագնված:

Նախավերջին համարը՝ Արատտա Ջազ բենդի ելույթում ակնհայտ էր, որ փորձերի պակաս կար, լավ տղաներ են, պրոֆեսիոնալ երաժիշտներ են, բայց կազմակերպիչը պիտի պահանջի երաժիշտից, առանց փորձեր անելու Գյումրին չպիտի ներկայացնել աշխարհին…»:

Մանրամասները՝ Aravot.am-ում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0