a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Դիարբեքիրի պատմամշակութային կոթողները մահանում են». Radikal -ի անդրադարձը

diarbekir-8

«Դիարբեքիրի պատմական կառույցները մեռնում են»: Այսպիսի վերնագրով է թուրքական կայքը ներկայացրել Դիարբեքիրում առաջին օսմանյան մզկիթի՝ Քուրշուն ջամիի, հայկական եկեղեցիների և այլ արժեքավոր կառույցների համար ստեղծված ծայրահեղ վտանգավոր դրությունը: «Radikal» թերթի սյունակագիր Օմեր Էրբիլը անդրադարձել է Դիարբեքիրի պատմամշակութային կոթողների անխնա ոչնչացման հանգամանքին,- տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Քաղաքի շուրջը տարածվող Դիարբեքիրիի ամրոցի,  Անզելե գետակի, Դիջլեի հովտի մասը կազմող Հեվսելի այգիների տարածքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Այս տարածքին հարակից մի ընդարձակ շրջան էլ՝ Դիարբեքիրի Սուր շրջանը, ինչպես նաև որոշ քաղաքացիական ճարտարապետական կառույցներ, մզկիթներ, եկեղեցիներ նույնպես ընդգրկված են մշակութային ժառանգության ցուցակում:

Սակայն վերջին ամիսներին այս շրջանում տեղի ունեցած բախումները  պատմական այս կոթողներին անդառնալի վնասներ հասցրեցին: Ցավալի է տեսնել, որ ահաբեկչական գործողությունների պատճառով վնասվում են  հազարավոր տարիների ընթացքում բազմաթիվ շրջափակումների, ապստամբությունների, պատերազմների թոհուբոհով անցած և չնայած այդ ամենին՝ կանգուն մնացած այս պատմական քաղաքի մշակութային կոթողները,»- գրում է Օմեր Էրբիլը:

«Միջին Արևելքի ամենամեծ եկեղեցու՝ Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու մոտակայքում ռումբի պայթյունի պատճառով կառույցը մեծապես վնասվել էր: Նույն կերպ վնաս է կրել նաև հայկական կաթոլիկ եկեղեցին»,- գրում է «Radikal»-ի թղթակիցը՝ անդրադառնալով նաև օրեր առաջ  Քուրշունլու ջամիի հրդեհման և այդ մզկիթի պահպաման կոչով հանդես եկած Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախագահ Թահիր Էլիչիի սպանության դեպքերին:

Էրբիլին նշում է նաևայն հանգամանքը ,որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների համաձայն ահաբեկչությունների պատճառով վերջին շրջանում միայն Սիրիայում ավերվել է 300 պատմամշակութային կոթող և 450 քաղաքացիական ճարտարապետական կառույց:

«Քուրշունլու ջամիին վնաս հասցնող մտածելակերպը ոչնչով չի տարբերվում Պալմիրայի տաճարը պայթեցնող «Իսլամական պետության» (ԻՊ- İŞİD)  վարվելակերպից: Մշակութային ժառանգության պահպանումն ու հաջորդ սերունդներին փոխանցելը յուրաքանչյուրի պարտականությունն է»,- եզրափակում է լրագրողը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0