a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
20/11/2015

«Եթե կարող ես, կոշիկ հագցրու, եթե չես կարող, ժողովրդիդ պես բոբիկ եղիր». Միքայել Պողոսյան

մ․պողոսյան

aravot.am –ը գրում է․ «Ինձ համար լավագույն դերասանը նա է, որը կարող է ամեն ինչ խաղալ, բայց այլևս չի ուզում ամեն ինչ խաղալ: Այսինքն՝ պրոֆեսիոնալիզմի և «փեշակի» առումով նա կատարյալ է այդքան: Ինձ համար դերեր խաղալն ինքնանպատակ չէ, մանավանդ հիմա: Ես ոչ ինքնահաստատվելու կարիք ունեմ, ոչ էլ ժամանակ վատնելու ինչ-որ ֆիլմերում կամ բեմահարթակներում կերտելու ինչ-ինչ դերեր: Ես ինքս եմ ընտրում իմ դերերը, որոնք պետք է շարունակեն իմ մարդկային պոռթկումները, իղձերը, մտորումները, փիլիսոփայությունը…»,- «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում նոյեմբերի 19-ին կազմակերպված հանդիպման ժամանակ ասաց դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ Միքայել Պողոսյանը:

Դերասանը հատկապես զգուշանում է «դրսից» առաջարկվող այն դերերից, որոնք կապված են հայի կերպարի մարմնավորման հետ. «Դրսից հրավեր ստացա նկարահանվելու մի ֆիլմում, որի հերոսը Բաքվի հայ էր: Նա Բաքվի դեպքերի ժամանակ մի կերպ պահել էր իր ադամանդները և փախել Ռուսաստան: Հետագայում, երբ արդեն դասավորել էր կյանքը, ընտանիք ուներ, մտքից դարձյալ դուրս չէին գալիս ադամանդները: Եվ ծրագիր է մշակում, թե ինչպես հասնի այդ գանձերին: Նա ուզում է անգամ անունը փոխել, գնալ գանձերի հետևից, բայց ամենամեծ աբսուրդն այն է, որ տղան, իմանալով հոր ծրագրերի մասին, ասում է՝ ես կգնամ, և հայրը թույլ է տալիս: Ամբողջ ֆիլմի ընթացքում վազքն է ադամանդների հետևից: Սցենարը կարդալուց հետո ես զանգահարեցի և անպատվեցի ռեժիսորին։ Ասացի, որ այդ սցենարը միայն այն դեպքում կարող էր կայանալ, եթե ադամանդների փոխարեն տոհմական գիրք լիներ, որն ինքը սրբության պես պահել էր…»,- պատմեց Մ. Պողոսյանը՝ ընդգծելով, որ պետք է կարողանաս հատկապես օտար ափերում բարձր պահել հայկականը, չգնաս գումարի հետևից, կարողանաս կերտել հայի մի կերպար, որը ցուցադրելն ամոթ չի լինի։
Ավելին՝ aravot.am կայքէջում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0