a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կկայանա տոնական համերգ`նվիրված թանգարանի բացման 40-ամյակին

Yeghishe Charents

Ս. թ. սեպտեմբերի 24-ին, ժամը 17:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կկայանա տոնական համերգ` նվիրված թանգարանի բացման 40-ամյակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքի տարածած տեղեկատվությունից:

Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Արտակ Ստեփանյանը և դաշնակահար Լևոն Հարությունյանը. կհնչեն հայ, արևմտաեվրոպական դասական և ժամանակակից կոմպո­զիտորների ստեծագործություններ:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բացվել է 1975 թվականին. թանգարանի տարածքն ընդգրկում էր միայն բանաստեղծի երեք սենյականոց բնակարանը` հուշատունը: Հետագայում, Խորհրդային Հայաստանի կառավարութան որոշմամբ` թանգարանի տարածքին միացան  ներքևի երկու հարկերը: Այսօր թանգարանն ընդգրկում է չորս հարկաբաժին, որոնցից երեքում հիմնական ցուցադրությունն է, իսկ չորորդ հարկում` բանաստեղծի հուշատունը:

Նշենք, որ համերգի մուտքն ազատ է:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0