a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ես միշտ շնորհակալ կլինեմ նրան. Բարբրա Սթրեյզանդը կիսվել է իր խոհերով Քըրք Քրքորյանի մասին

barbra

Հայտնի երգչուհի և դերասանուհի Բարբրա Սթրեյզանդը երեկ իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կիսվել է իր խոհերով նշանավոր հայազգի գործարար Քըրք Քրքորյանի մասին:

«Քըրք Քրքորյան 1917 – 2015:

Տարիներ շարունակ Քրքորյանը եղել է արտակարգ առատաձեռնության տեր մարդ: Նա հազվադեպ է ուշադրության կամ ճանաչման հետամուտ եղել իր արած գործերի համար:
1969-ին ես արեցի  Լաս Վեգասում պարոն Քրքորյանի International Hotel-ի բացումը: Մեկ էլ` 1993-ի Նոր տարու նախօրեին եմ վերադարձել [Լաս Վեգաս]` նրա հոյակապ MGM Grand Hotel-ի բացմանը:
Այդ ամբողջ ընթացքում իմ հիմնադրամին նրա առատաձեռն նպաստի շնորհիվ ես կարողացել եմ աջակցել ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, պայքարել կանանց ու երեխաների իրավունքների, շրջակա միջավայրի համար:
2013-ին էր նա ինձ միացավ կանանց սրտային հիվանդության դեմ պայքարում:
Նա եզակի, բացառիկ ու շատ առանձնահատուկ անձնավորություն էր, և ես միշտ երախտապարտ կլինեմ նրան:
Բարբրա»…

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0