a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Եվրոպական ժառանգության օրերը`«Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո

middle_2765fc7632e6df9a696da1566ca4f3f9

Հայաստանում այս տարի Եվրոպական ժառանգության օրերը կանցկացվեն սեպտեմբերի 26-27-ին՝ «Հիշատակի ժառանգությունը» խորագրի ներքո: Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային կազմակերպություն­ներն այս տարի ևս հանրությանը կներկայանան բազմաթիվ միջոցառումներով:Այս մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Եվրոպայի Խորհրդի կողմից «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը պաշտոնապես հաստատվել է 1991 թ.: 1999 թ. սկսած միջոցառումների շարքը իրականացվում է Եվրոպայի Խորհուրդ–Եվրամիություն համագործակցությամբ՝ «Եվրոպա. միասնական ժառանգություն» կարգախոսով:
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ աշնանը, Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրներում:
Հայաստանը «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին միացել է 2000 թվականին: 2015 թ. «Հիշատակի ժառանգությունը» խորագրով միջոցառումները նվիր­ված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հայաստանի Հանրապետության տարածքում և արտերկրի հայկական գաղթoջախներում վեր են խոյանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշակոթողներ, հուշաղբյուրներ, ստեղծվել են թեմատիկ թանգարաններ, գիտահետազոտական, կրթական հաստատություններ, որոնք հայ ժողովրդի պատմական հիշողության, սեփական պատմության նկատմամբ հարգանքի և մոռացության դեմ պայքարի վառ դրսևորում են, հավաստումը՝ նրա ապրելու, արարելու կամքի:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0