a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Եվրոպա Նոստրա կազմա­կեր­պու­թյան և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի պատվիրակությունը Հայաստանում է

NAXARARUTYUN

Հուլիսի 19-23-ը Հայաստանում են գտնվում «Եվրոպա Նոստրա» կազմա­կեր­պու­թյան և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի մի խումբ փորձագետներ, ովքեր պաշտոնապես կազդարարեն «Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի մեկնարկը, որը կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Պատվիրակության կազմում են «Եվրոպա Նոստրայի» «7 ամենավտանգված հուշարձաններ» ծրագրի խորհրդի անդամները` Եվրոպական ներդրման բանկ-ինստիտուտի ներկայացուցիչ Գի Կլոսը, գի­տական խորհրդի անդամներ Պաոլո Վիտտին և Մարիա Բերձան, «Եվրոպա Նոստրայի» Սերբիայի գրասենյակի գլխավոր քարտուղար Վիսնյա Կիզիչը, Էքս Սան Պրովանսի համալսարանի դասախոս Պատրիկ Դոնաբեդյանը /Պ. Դոնաբեդյանը 6 տարի ղեկավարել է Երերույքի տեղանքի հնագիտական հետազոտական աշխատանքները/, երկրաբան Տուդոր Բերժան, Միլանի պոլի­տեխ­նիկի դասախոս Մարիա Քրիստինա Ջամբրունոն, 2015 թ. «Եվրոպա Նոստրայի» մրցանակին արժանացած «Մշակութային ժառանգու­թյան պահ­պանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար և Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի ճարտարապետական բաժնի պատասխանատու Գայանե Կազնատին:

Ս. թ. հուլիսի 19-ին, փորձագիտական առաքելության անդամները հանդիպել են  ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ: Խումբը կմասնակցի նաև ս. թ. հուլիսի 22-ին Հայաստանի ազգային գրադարանում բացվող «Երերույք և Անիպեմզա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին: Նույն օրը պատվիրակները կմասնակցեն «Հայաստանի մշակու­թային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը, միջոցներն ու գաղափարները» խորագրով ֆորումին:

Հիշեցնենք, որ Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը ս. թ. մարտի 16-ին՝ Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են «7առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է «Եվրոպա Նոստրայի» անդամ՝ Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի կողմից:

«Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգ­ված» հուշարձանների ցանկը ձևավորվում է տարբեր ոլորտների միջազգային փորձագետների (պատմություն, հնագիտություն, ճարտարապետություն, պահպանություն, ծրագրերի վերլուծություն և ֆինանսներ) կատարած ուսումնասիրությունների եզրակացությունների հիման վրա: Առավել վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկում ընդգրկված են նաև եվրոպական 7 երկրից՝ Փաթառեյ ծովային բերդը Տալլինում (Էստոնիա), Հասանքեյֆ հնագույն քաղաքը և շրջակայքը (Թուրքիա), Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրան (Իսպանիա), Վենետիկյան ծովածոցը (Իտալիա), Կամպուս Հիոսը (Հունաստան), Հելսինկի-Մալմի օդանավակայանը (Ֆինլանդիա) և Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում (Ֆրանսիա):

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0