
25/07/2016
|
«Երևանյան ամառ 2016». «Ողջույն Նոր Նորքից»

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով նախատեսված միջոցառումներից հերթականը կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում: ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, «Ողջույն Նոր Նորքից» խորագրով տոնական համերգի ընթացքում ի մի են բերվել նաև Նոր Նորքում կազմակերպված բակային ճամբարների արդյունքները: Միջոցառմանը ներկա երեխաների, նրանց ծնողների ու հյուրերի համար ելույթ են ունեցել Նոր Նորքի մշակույթի կենտրոնի Սարգիս Ասլամազյանի անվան երաժշտական և Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցների շնորհալի երգիչ-երգչուհիները, գեղարվեստական խմբեր, ինչպես նաև «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը:
Երեխաներին ուրախ տրամադրություն են պարգևել նաև կրկեսային ծրագիրն ու կազմակերպված ակվագրիմը:
Տոնական համերգին հաջորդել է պարգևատրման արարողությունը, որի ընթացքում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի անունից շնորհակալագրերով և նվերներով են պարգևատրվել «Բակային ճամբար 2016» ծրագրի պատասխանատուները, մանկավարժներն ու շնորհալի երեխաները: