a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Երևանն իմ սրտում …» խորագրով միջոցառում

միջոցառում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Երևանն իմ սրտում…» խորագրով երաժշտական միջոցառում: Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը, այն մայրաքաղաքը գովերգելու, գրական ու մշակութային ոգով լցնելու ևս մեկ հնարավորություն էր: Միջոցառմանը մասնակցել են վարչական շրջանի Ա. Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական, Ս. Բարխուդարյանի անվան արվեստի դպրոցների և «Արմենիա» պարային համույթի սաները: Միջոցառմանը ներկա են գտնվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներ, կրթական և մշակութային հաստատությունների տնօրեններ, մանկավարժներ, ծնողներ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0