a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
26/10/2015

Զարուհի Բաբայան. Արվեստը պետք է կարևոր տեղ զբաղեցնի մարդու կյանքում

զարուհի

Panorama.am-ը գրում է․ «Աշխարհը հիմա լցվում է ժամանակակից կոնցեպտուալ արվեստով, գնվում է ժամանակակից արվեստը, արվեստագետներն էլ փորձում են միայն դա անել, սակայն դասական արվեստն ունի իր տեղը և չպետք է մոռացվի: Երիտասարդ նկարիչները պետք է սա հասկանան»,- ասել է նկարիչ, Սարգիս Մուրադյանի պատկերասրահի հիմադիր, նկարչուհի Զարուհի Մուրադյանը:

Ըստ նրա, նկարիչն առաջին հերթին պետք է սովորի նկարել պարզագույն բաներ՝ գիծ, դիմանկար, բնություն, մարմին, այնուհետև փնտրի իր ուղին. «Նկարիչը չպետք է մտածի՝ հիմա գումար են տալիս կոնցեպտուալ արվեստին, վերցնի աթոռի ոտքը ջարդի, վրան նկարի ու ասի՝ շատ խորիմաստ բան է: Արվեստի բոլոր տեսակներում գնահատվում է անկեղծությունը, գումարած դրան՝ պրոֆեսիոնալիզմ: Պետք է ամեն ինչի հիմքում լինի դասական արվեստ»:
Սարգիս Մուրադյան պատկերասրահը, ըստ տնօրենի, հիմնականում շեշտը դնում է դասական, ռեալիստական արվեստ ցուցադրելու վրա: Պատկերասրահը բացվել է 2014 նոյեմբերի, արդեն վեց ցուցադրություն է տեղի ունեցել արվեստի կենտրոնում:

«2016 թվականի համար ավելի մեծ ծրագրեր ունենք. նախատեսում ենք կազմակերպել սփյուռքահայ, վրացի նկարիչների ցուցադրություն, ֆոտոցուցահանդես, Բերձորի արվեստի դպրոցի սաների աշխատանքներ ենք կրկին ներկայացնելու: Ծրագրում ենք բացել նաև Տիգրան Մանգասարյանի կոմիքսների ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցանկանում եմ հաջորդ տարի ներկայացնել նաև մեր դասական ճարտարապետների՝ Մարկ Գրիգորյան, Ռաֆայել Իսրայելյան, գեղանկարները: Ճարտարապետը եթե չի նկարում, չի կարող ճարտարապետ լինել: Սկսել եմ բանակցել նրանց ընտանիքների հետ: Ընդհանրապես, 20-րդ դարի 2-րդ կեսի հայ արվեստը բոլորովին չի ցուցադրվում: Միայն Ազգային պատկերասրահում կարելի է գտել: Տարվա մեջ մեկ անգամ անպայման ցուցադրվելու են Սարգիս Մուրադյանի աշխատանքները: Ի դեպ, չեմ բացառում, որ կցուցադրենք նաև ժամանակակից արվեստ»,- ասաց նա:

Հետաքրքրություն արվեստի նկատմամբ, ըստ Զ. Մուրադյանի կա. «Բայց չեմ կարող ասել, որ ամբոխները հերթ են կանգնած: Ցուցահանդեսների բացման օրերին են շատ գալիս այցելուներ: Օրվա մեջ քսան մարդ գա, հիանալի է: Շատ շատերը գալիս են, ողջունում են, որ ևս մեկ արվեստի կենտրոն է բացվել: Միաժամանակ մարդկանց համար անսպասելի է, որ այսօր կարող է Երևանում բացվել արվեստի կենտրոն, պատկերասրահ, որը շահ չի հետապնդում: Այսօրվա կյանքն այնքան իրապաշտական է, որ մարդկանց թվում է, թե կարող է բացվել միայն ռեստորան, խանութ, վարսավիրանոց, ատամնաբուժարան: Բայց միայն առևտուր անելով հնարավոր չէ պետություն պահել, պետք է արվեստը կարևոր տեղ զբաղեցնի մարդու կյանքում»:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0