a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
01/02/2016

Զինվորական նվագախումբ. փամփուշտից ոչ պակաս կարևոր

զինվորականներ

mediamax.-ը գրում է․ 1992թ. նոյեմբերին ստեղծվեց անկախ Հայաստանի խորհրդանիշներից  մեկը՝ պաշտպանության նախարարության զինվորական նվագախումբը: 

Նվագախմբի գործունեության, բարդությունների ու ստեղծման մասին Մեդիամաքսը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ  ԶՈւ Գլխավոր շտաբի ռազմանվագախմբային բաժնի պետ-գլխավոր դիրիժոր, գնդապետ Արմեն Պողոսյանի հետ, որը եւ կանգնած է այս խորհրդանիշի ստեղծման ակունքներում:

Սկիզբը

1992թ. նոյեմբերին պաշտոնապես ստեղծվեց ՀՀ ՊՆ զինվորական նվագախումբը, որը եւ սկիզբ դրեց Ռազմանվագախմբային ծառայությանը, իսկ հետագայում ՝ առանձին բաժնին:

Մինչ այդ՝ 1992թ. հունվարին, մենք արդեն ունեինք անկախ Հայաստանի առաջին զորամասի նվագախումբը: Դա դեսանտագրոհային գնդի կազմում ընդգրկված նվագախումբն էր: Գնդի հիմնադրումից առաջ՝ 1991թ., ինձ հարցրին, թե կցանկանամ արդյոք ղեկավարել այդ նվագախումբը: Դա, կարելի է ասել, իմ երազանքներից մեկի իրականացման առաջին քայլն էր: Մինչ այդ մի քանի անգամ դիմել էի համապատասխան մարմիններին՝ առաջարկելով, որ անկախ հանրապետությունն  ունենա իր պետական սիմվոլներից մեկը՝ պատվոպահակային վաշտն ու նվագախումբը, սակայն ստացել էի հակադարձում, թե՝ «հիմա մեզ ավելի շատ փամփուշտ է պետք»:

Դեսանտագրոհային գնդի կազմավորման հետ միասին ստացա առաջին նշանակումս հայկական բանակում, որից հետո նոյեմբերին կազմավորվեց ՀՀ ՊՆ զինվորական նվագախումբը: Նորաստեղծ նվագախմբի կազմը մեծ էր, տղաները՝ ոգեւորված: Այսօր նվագախմբում մոտ 50 երաժիշտ կա, որոնցից երեքն այստեղ են ստեղծման օրվանից:

Մեծ աշխատանքի շնորհիվ՝ կարճ ժամանակում կարողացանք ապահովել մեր առջեւ դրված խնդիրները: Առաջին զինվորական երդումից սկսած մինչ օրս մասնակցել ենք շուրջ 1700 պետական, կառավարական, գերատեսչական միջոցառումների եւ արարողությունների, դիմավորել նորանկախ պետության առաջին օտարերկրյա պատվիրակություններին, ելույթ ունեցել անկախ Հայաստանի նախագահների երդմնակալության արարողություններին, զինվորական զորահանդեսներին, ներկայացրել մեր առաջին ստեղծագործությունները:

Հպարտանալու շատ առիթներ ունենք: Մեզ համար շատ կարեւոր էր Շուշիի ազատագրման երրորդ տարեդարձին նվիրված զորահանդեսին մասնակցելը, որի ժամանակ ելույթ ունեցանք Արցախի Պաշտպանության բանակի զինվորական նվագախմբի հետ, ինչպես նաեւ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված հանդիսություններին մասնակցելը, Հռոմի պապ Հովհաննես Պետրոս երկրորդի այցի շրջանակում դիմավորման հանդիսավոր արարողության երաժշտական սպասարկումը եւ այլն:

Անգամ չենք կարող ասել՝ այս տարիների ընթացքում ո՞րն է եղել մեզ համար ամենակարեւոր միջոցառումը. զարգացման մեջ կանգառ չկա:

Երազանքի արմատները

Միշտ երազել եմ, որ անկախ հայրենիքս իր զինվորական նվագախումբն ունենա: Սովորել եմ Մոսկվայի կոնսերվատորիայի զինվորական դիրիժորների ֆակուլտետում: Ուսումն ավարտելուց հետո ինձ առաջարկում էին ուղարկել Գերմանիա, բայց չհամաձայնեցի, քանի որ մանկությունից մեծ ցանկություն ունեի՝ Հայաստանում վերականգնել ու տարածել այգիներում հնչող փողային նվագախմբերի գեղեցիկ ավանդույթը: Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ Խորհրդային Միությունը փլուզման եզրին է:

Ավելին՝ mediamax կայքում

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0