a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Էմմիի բաց նամակը ՀՀ Կոտայքի մարզպետին

11258303_10153307352998210_5440449820990182159_n

Երգչուհի Էմմի Բեջանյանը՝ Էմմին, իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակել է մի գրառում՝ ուղղված ՀՀ Կոտայքի մարզպետ պարոն Կարապետ Գուլոյանին․

«Հարգարժան պարոն մարզպետ, նամակիս պատճառը նրանում է, որ տարիներ շարունակ վանդալիզմի հետևանքով մեր բոլորիս աչքի առջև ոչնչանում է դեռևս 70-ականներին ստեղծված մի հուշարձան, որի հեղինակը հայրս է՝ Դավիթ Հովհաննեսի Բեջանյանը։
Խոսքը Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Անվերջության ժապավեն» ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանի մասին է, եթե այսօրվա նրա վիճակը կարելի է հուշարձան կոչել։ Չեմ կարող հասկանալ, թե ինչպե՞ս 90-ականներին երբ Հայաստանը աշխարհը գտնվում էր ծանր կացության մեջ, և ամեն ինչ նոր էր ստեղծվում, նորանկախ պետականության հաստատման ընթացքում մեզ մոտ վանդալիզմ չկար, բայց այսօր արի ու տես, որ Եվրոպա գնացող ժողովուրդը գազազած տասնամյակների պատմություն ունեցող հուշարձաններ է ոչնչացնում։ Ցավով պետք է նշեմ, որ այս հարցով տարիներ շարունակ դիմել եմ պատկան մարմիններին՝ ՀՀ մշակույթի նախարարություն՝ փոխնախարար տիկին Սամուելյանին, ով ևս միշտ համաձայնել է ինձ հետ, որոկել է վանդալիզմ, խոստացել, որ կօգնի, սակայն այն միայն խոստում է եղել։ Զարմանալին ու ամենացավալին այն է, որ հուշարձանը գտնվում է միջպետական նշանակություն ունեցող ճանապարհին, որով երթևեկում են բազմաթիվ պետական այրեր, որոնք երբևիցե չեն նկատել, կամ նկատել են, սակայն պարզապես դա իրենց չի հետաքրքրել կամ էլ ձեռնտու չի եղել։
Հայաստանն անվանում ենք թանգարան բաց երկնքի տակ․ ամեն օր հեռուստատեսությամբ թմբկահարում ենք, թե ինչ է կատարվում Արևմտյան Հայաստանում մնացած մեր պապերի ժառանգության հետ։
Ես հաճախ եմ առիթ ունենում տարին գոնե մեկ անգամ լինել աշխարհի այն երկրներում, որտեղ տեղադրված են հայրիկիս հեղինակած քանդակները, և չեմ չափազանցնի, եթե վկայեմ, թե ինչպիսի խնամք է տարվում այդ հուշարձանների նկատմամբ օտար պետությունների հոգածությամբ։
Մեծարգո պարոն մարզպետ, ես Ձեզ դիմում եմ վերջին հույսով՝ ոչ որպես երգչուհի, այլ որպես Դավիթի դուստր, ով տեսել է, թե ինչպիսի քրտնաջան, ծանր ու դժվարին, երկար տարիների աշխատանքի արդյունքում է ծնվել ցանկացած գործ, և ինչ ճանապարհ են անցել դրանք։
Հարգելի մարզպետ, դիմում եմ Ձեզ որպես հայի, ով գիտի արվեստի գինը և նրանում գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատող մարդու հոգեվիճակը։ Քանի որ հուշարձանը գտնվում է Կոտայքի մարզում, խնդրում եմ Ձեզ որպես մարզպետ, որպես հայի, Ձեր անմիջական միջամտությամբ օգնել ինձ գտնելու վանդալիզմով զբաղվող այդ հանցագործներին, որոնց մեջ մարդկային ոչինչ չկա․ միաժամանակ հնարավորինս վերականգնել ավերակների վերածված հուշարձանը, քանզի այն սերունդներինն է և դեռ իսկական Հայի տեսակը երկիր մոլորակի վրա ապրող ժողովրդինն է»։

Լուսանկարը՝ Էմմիի ֆեյսբուքյան պաշտոնական էջի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0