a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Գավառում կայացել է «Էպոսյան օրեր» փառատոնի էպոասասացության մրցույթը

Sasna_tun

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» հասարակական կազմակերպությունը Գավառի երկրագիտական թանգարանում անցկացրել է «Էպոսյան օրեր» ավանդական փառատոնի էպոասասացության մրցույթը, որին մասնակցել են դպրոցականներ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Այդ մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

2011 թվականից անցկացվող փառատոնն առաջին երկու տարիներին իրականացվել է ՀՀ Արագածոտնի մարզում, իսկ 2013 թվականից ձեռք է բերել հանրապետական ձևաչափ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: Այս տարի փառատոնի հանրապետական փուլն անցկացվել է Գեղարքունիքի մարզում՝ նախորդ տարիներին փառատոնին մարզի դպրոցականների ակտիվ մասնակցության շնորհիվ: Մրցույթին մասնակցել են 7-16 տարեկան 25 դպրոցականներ, որոնք տարբեր հատվածներ են ներկայացրել «Սասունցի Դավիթ» էպոսից:

Փառատոնին կատարողական ինքնատիպությամբ հատկապես աչքի են ընկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հինգ դպրոցականները, որոնք փառատոնի առաջատար են ճանաչվել և հատուկ մրցանակ ստացել, իսկ անհատական արդյունքներով մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Սիմոնյանը, 2-րդ տեղը` Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էմմա Բադալյանը: 3-րդ մրցանակային տեղը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 1 հիմնական դպրոցի աշակերտ Սամվել Ավետիսյանին և Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լուսինե Մարդոյանին:

Փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացել են պատվոգրերի և խրախուսական այլ պարգևների:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0