a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թեքեյան մշակութային միության մրցանակաբաշխությունը՝ դեկտեմբերին

image

Հայասատանի Թեքեյան մշակութային միության շուրջ 24-ամյա մշակութապահպան գործունեությունն իր ուրույն տեղն է ունեցել Հայաստանյան մշակութային կյանքում: Միության՝ արդեն ավանդական դարձած ամենամյա մրցանակաբաշխությունը նոր լիցք ու ոգևորություն է հաղորդել Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող հայ արվեստագետներին:

Թեքեյան մշակութային միության մրցանակաբաշխությունը կամփոփվի 2015 թվականի դեկտեմբերին:
2014 թվականի ստեղծագործությունների համար մրցանակներ են շնորհվելու հետևյալ անվանակարգերում՝
ա) Գրականություն (Թեքեյան մշակութային միության Շաքե Ղազարյան հիմնադրամ)
բ) Երաժշտություն (Թեքեյան մշակութային միության Շաքե Ղազարյան հիմնադրամ)
գ) Կերպարվեստ (Թեքեյան մշակութային միության Շաքե Ղազարյան հիմնադրամ)
դ) Արա-Մարալ  (Մանկապատանեկան ստեղծագործություններ)   Սիլվա Տեր -Ստեփանյան նվիրատվություն

Մրցույթին մասնակցել ցանկացողները  իրենց հեղինակած (2014 թվականի) աշխատանքները  կարող են ներկայացնել  նոյեմբերի 3-ից  դեկտեմբերի 3-ը ՀԹՄՄ գրասենյակ ամեն օր՝բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 12-00-ից մինչև 18-00 (Երևան, Խանջյան 50, II հարկ Հայաստանի Թեքեյան Մշակութային Միություն, հեռախոս՝ 552-632, 520-783,  էլ.փոստ՝tekeyan@arminco.com):

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0