a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Թուրքիայում հայատառ ցուցատախտակի դեմ բողոքը շարունակում է ադրբեջանական կազմակերպությունը

KARABAĞ AZATLIK TEŞKİLATI’NIN TUZLUCA ZİYARETİ KARABAĞ AZATLIK TEŞKİLATI BAŞKANI NAĞI: “BU İŞTE BİZE GÖRE ERMENİ PARMAĞI VAR”

Ադրբեջանի այսպես կոչված «Ղարաբաղի ազատության» կազմակերպությունը, թուրքական «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող կազմակերպության հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել Թուրքիայի Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքում տեղադրված հայատառ ցուցանակների դեմ: Նշյալ քաղաքի մուտքին ու ելքին վերջերս փակցվել է «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցատախտակ, այդ թվում նաև հայերեն լեզվով:
«Ղարաբաղի ազատություն» կազմակերպության նախագահ Աքիֆ Նաղըն հանդես է եկել թուրք-ադրբեջանական անհիմն թեզերով, ինչպես նաև հակահայկական մի շարք հայտարարություններով:
Ermenihaber լրատվական կայքի տեղեկացմամբ թուրքական «Hurriyet»-ը հայտնում է, որ Նաղըն մասնավորապես ասել է, որ այս վիճակն իրենց շատ է անհանգստացնում.
«Մենք միշտ ասում ենք, որ մեկ ազգ, երկու պետություն ենք: Այս շրջանում նույնիսկ մեկ հայ չի ապրում: Ով էլ գա, այն չի կարդալու, սա անտրամաբանական երևույթ: մեր կարծիքով՝ այս գործում հայերի մատը խառն է: Մենք այս ամենը անհետևանք չպետք է թողնենք»:

Վերջում Նաղըն դժգոհություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում ևս տեղադրված են բազմաթիվ ցուցանակներ ռուսերեն և հայերեն լեզուներով: Նա կոչ է արել թուրքական կառավարությանը համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0