a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Իմ հայրը հայ է, և ես ավելի երիտասարդ տարիքում սովորել եմ ծառ տնկել, ինչպես բոլոր հայերը». Պատրիկ Ֆիորի

9424

«Ֆրանսիական օրեր Արցախում» միջոցառումների շրջանակներում օրերս ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շենքի բակի «Խաղաղության ծառուղում» իր արծաթափայլ եղևնին տնկեց ֆրանսահայ երգիչ Պատրիկ Ֆիորին։

Աշխարհահռչակ երգիչը (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան, այսպես է երգչի իսկական անուն ազգանունը)  եղևնին հմտորեն տնկելուց հետո պատասխանել է նաև լրագրողների հարցերին:

Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք սրանից առաջ ծառ տնկել էր` հայազգի երգիչը պատասխանել է.

«Ծառեր շատ եմ տնկում: Ինչպես գիտեք իմ հայրը հայ է, և ես ավելի երիտասարդ տարիքում սովորել եմ ծառ տնկել, ինչպես բոլոր հայերը»։

Խոսելով այն մասին, թե արդյոք իր արմատները Շուշիից են, երգիչը պատասխանեց.

«Ինձ թվում է, որ տատիկիս մայրական կողմն էր Շուշիից, քանի որ Շուշի-Շուշայան ինչ-որ նմանություն կա, բայց սխալ տեղեկություն չեմ ուզում տալ։ Համենայնդեպս, եթե ինչ-որ մեկը կարող է ինձ ստույգ տեղեկություն տրամադրել, ես շատ որախ կլինեմ, որովհետև ես շատ եմ հետաքրքրվում իմ արմատներով»։

Արարողության վերջում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը խորհրդանշական նվերներ հանձնեց հայազգի աշխարհահռչակ երգչին և նրա տիկնոջը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0