a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
12/09/2015

Իսրայելի բանակի երբեմնի զինվոր հայ պարուհին հաստատվել է հայրենիքում

Armina_Xachatryan_4

Առավոտը հյուրընկալեց բալետի արտիստ Արմինա Խաչատրյանին: Երիտասարդ արվեստագետը հայտնեց, որ պարի առաջին դասերը 6 տարեկանում ստացել է Իսրայելում, ռուս բալետմայստեր Թամարա Կինի ղեկավարությամբ, հետո ուսումնասիրել է մոդեռն, ջազ պարաոճերը, ապա պարել տեղի տարբեր խմբերում: Երկու տարի Իսրայելի բանակում ծառայելուց հետո, 2012թ. ուսումը շարունակում է Երեւանի պարարվեստի պետական քոլեջում՝ ճանաչված բալետմայստերներ Աննա Մարիկյանի եւ Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ: 2013թ. հաղթող է ճանաչվում «Շանթ» TV-ի «Պարիր, թե կարող ես» նախագծում եւ որպես գլխավոր մրցանակ՝ մեկնում ԱՄՆ շրջագայության: Մեր զրուցակցի խոսքերով՝ կարծես թե ամեն ինչ հարթ էր ընթանում, սակայն 2014թ. Արմինան վնասում է ոտքը, որի պատճառով էլ բուժում է ստանում թե Հայաստանում եւ թե Իսրայելում: Այդ ընթացքում նա չի ընկճվում. որպես կամավոր ընդգրկվում է «Դեպի Հայք» միջազգային կազմակերպությունում ու պարարվեստում ստացած գիտելիքները փոխանցում «Օրրան», «Զատիկ» բարեգործական կազմակերպությունների եւ M danse studio-ի երեխաներին:
«Դեպի Հայքի» կազմակերպած ֆորումներից մեկում (2015թ. սկզբներին) ծանոթացա ՀՕՖ-ի ծրագրերից «Այո» հարթակի ծրագրերի ղեկավար Ջեմա Սաֆարյանի, համայնքների տնօրեն Հելենա Մելքոնյանի եւ իհարկե՝ տնօրեն Արմեն Անմեղիկյանի հետ: Նրանց խնդրեցի իրականացնել երազանքս, այն է՝ արվեստագետ ընկերներիս հետ հանդես գալ բարեգործական համերգներով: Սեպտեմբերի 29-ին նորաբաց «Երեւան» մշակութային կենտրոնում կկայանա բարեգործական համերգ, հասույթն էլ կփոխանցվի «Այո»-ին եւ համոզված եմ, որ այդ օգնությունը նրանք կհասցնեն հայաստանյան մարզերի դպրոցների աշակերտներին»,- ասաց Արմինան: Հավելեց՝ փաստորեն, վնասվածքից հետո ինքն առաջին անգամ է բեմ դուրս գալու այդ օրը:

Ավելին՝ Aravot.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0