a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Իտալիայում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել

55007_trento_trento

Իտալիայի Տրենտո և Ռովերետո քաղաքներում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպվել էին Տրենտո և Ռովերետո քաղաքների Cartiro բանկի հիմնադրամի կողմից՝ Իտալիայում Հայաստանի դեսպանության և Իտալիայի հայերի միության հետ համագործակցությամբ: ԱԳՆ տարածած տեղեկատվության համաձայն՝ Ռովերետոյի ֆիլհարմոնիկ դահլիճում կայացել է գրական-երաժշտական երեկո, որի ընթացքում դաշնակահար Անի Մարտիրոսյանի կատարմամբ հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, և իտալերենով ընթերցվել են հատվածներ Դանիել Վարուժանի ու Անտոնիա Արսլանի ստեղծագործություններից:

Դե իսկ  Տրենտոյում կայացել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. 1915-2015» խորագրով գիտաժողովը, որին ներկա են եղել հազարից ավելի մասնակիցներ: Գիտաժողովի բանախոսներին էին դեսպան Սարգիս Ղազարյանը, Միլանում ՀՀ պատվո հյուպատոս Պիետրո Քուչուկյանը, Սիենայի համալսարանի պրոֆեսոր, հայտնի ցեղասպանագետ Մարչելլո Ֆլորեսը, Իտալիայի հայերի միության նախկին նախագահ, Միլանի ու Տրենտոյի համալսարանների սոցիոլոգիայի դասախոս, պրոֆեսոր Հակոբ Մանուկյանը, Osservatorio Balcani e Caucaso ուսումասիրությունների կենտրոնի Հայաստանի հարցերով պատասխանատու Սիմոնե Ձոպելլարոն և այլոք:

Միջոցառումների ցանկն ամբողջացել է  Cartiro բանկի հիմնադրամի Տրենտոյի կենտրոնակայանում տեղի ունեցած «Արմին Թեոֆիլ Վեգները և հայերը. 2015» խորագրով լուսանկարների ցուցահանդեսի ներկայացմամբ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0