a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Միացյալ հայկական հիմնադրամը» դադարեցնում է գործունեությունը

Լինս

Միացյալ հայկական հիմնադրամը դադարեցնում է գործունեությունը։ Որոշումը պայմանավորված է հիմնադրամի գլխավոր հովանավոր, ամերիկահայ հայտնի գործարար Քըրք Քըրքորյանի մահվան հանգամանքով, տեղեկացնում է mediamax-ը։

Հայաստանին եւ Արցախին 26 տարի շարունակ մարդասիրական օգնություն ցուցաբերելուց հետո հիմնադրամը որոշում է կայացրել կենտրոնացնել ուշադրությունն ու միջոցները Հայաստանում եւ Սփյուռքում իրականացվող այլ նախագծերի ուղղությամբ:

«Հիմնադրամի անդամ կազմակերպությունների ղեկավարներն իրենց երախտագիտությունն են հայտնում Քըրք Քըրքորյանին իր առատաձեռն օգնության համար, որը նա տրամադրել է «Լինսի» հիմնադրամի միջոցով, եւ բոլոր մյուս նվիրատուներին»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ:

26 տարվա ընթացքում Միացյալ հայկական հիմնադրամը ընդհանուր առմամբ $ 720 մլն-ի մարդասիրական օժանդակություն է ցուցաբերել Հայաստանին:

Հիմնադրամը ստեղծվել է 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության, Հայ օգնության միության, «Լինսի» հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանական ընկերակցության, Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի առաջնորդարանի ջանքերով:

Քըրքորյանն ավելի քան 5 մլրդ դոլար է տրամադրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարբեր հայկական կազմակերպություններին։Տարիներ շարունակ տասնյակ միլիոն դոլար արժողությամբ ու կյանք փրկող դեղեր, բժշկական պարագաներ ու սարքավորումներ է նվիրաբերվել Հայաստանին ու Արցախին։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0