a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Մեկնարկել են ԼՂՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումները

NKR_Independance_events

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկել են: Այս մասին հայտնում է ԼՂՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի բաժինը։ Արցախի բոլոր կրթօջախներում անցկացվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է» թեմայով դաս, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ սպորտային և մշակութային միջոցառումներ, Ստեփանակերտի կենտրոնական պուրակում ելույթ կունենա զինվորական նվագախումբ:

Սեպտեմբերի 2-ին տեղի կունենա երթ Վերածննդի հրապարակից հուշահամալիր, ծաղկեպսակի զետեղում Ստեփանակերտի հուշահամալիրում: Բադի դրանից՝ սպասվում են բացօթյա տոնական միջոցառումներ Ստեփանակերտի տարբեր հատվածներում,  ցուցահանդես «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը» խորագրով: Կբացվի նաև Շուշիի հանրակացարանային համալիրը: Երեկոյան Վերածննդի հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որից հետո կլինի հրավառություն:

Միջոցառումները կշարունակվեն են նաև սեպտեմբերի 3-ին։ Այդ օրը  Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում կբացվի նոր թաղամաս:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0