a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանում կանցկացվի հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնը

xaxautyun

ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Իրանի «Մանուկ և խաղաղություն» ինստիտուտը կանցկացնեն հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնը: Այդ մասին հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ծրագրի նպատակն է դպրոցականների շրջանում անցկացնել վարպետության դասեր և փորձի փոխանակում: Փառատոնի շրջանակում, ս. թ. հուլիսի 7-12-ը, Երևանում և Ծաղկաձորում, 10-15 տարեկան հայաստանցի և իրանցի երեխաներ կներկայացնեն իրենց հմտությունները նկարչության, ասմունքի, երգի, օրիգամիի, թատերական, տիկնիկային և արվեստի այլ ոլորտներում: Երկու երկրների երեխաները կայցելեն Հայաստանի տեսարժան վայրեր և կծանոթանան պատմամշակութային ժառանգությանը:
հուլիսի 8-ին, ժամը 12:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի կունենա հայ-իրանական «Խաղաղություն և բարեկամություն» միջազգային մանկապատանեկան փառատոնի պաշտոնական բացումը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0