a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կամերային տան նոր տնօրինության «բոլորից թաքուն» նոր կաննոնները

VACHE HOVEYAN

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է Հայ ժամանակակից երաժշտության երկրորդ փառատոնի երրորդ  համերգը:  Հոկտեմբերի 20-ին մեկնարկած փառատոնի երեք համերգային օրերի ընթացքում հնչեցին 18 կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ։ Երաժշտական տոնի վերջին երկու համերգներն էլ տեղի ունեցան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ կայացած փառատոնն այս տարի նվիրված էր Հայոց Ցեցասպանության 100-ամյա տարելիցին:

Ինչ կատարվեց երեկ: Կամերային երաժշտության տան նոր տնօրենի՝ Վաչե Հովեյանի նոր հրամանով , այսուհետ արգելվում է մուտք գործել համերգասրահ՝  համերգի մեկնարկից ոչ ուշ, քան 5 րոպեն: Առաջին հայացքից ոչ մի վտանգավոր բան, հակառակը՝  ճիշտ և գովելի որոշում կարգ ու կանոնը պահպանելու համար : Սակայն ոչ մի օրենք, ենթադրաբար, ետին ուժ չունի. սա՝ փոխաբերական իմաստով այն բանի համար, որ եթե փառատոնը մեկնարկել է ու նման  մոտեցմամբ չեն եղել մյուս համերգները՝ հատկապես երկրորդը, որն իրականացել է հենց նույն համերգասրահում, ապա այս որոշումը, մեղմ ասած արդարացի չէ:

Չի կարելի մոռանալ նաև, որ այո, ստեղծագործությունների կատարումների ժամանակ դռները պետք չէ բացել, սակայն ծափահարությունների ընթացքը թույլ է տալիս , որպեսզի դռները բացվեն։Եթե ոչ պարտեր, ապա դեպի օթյակ մուտքը ոչնչով չի խանգարում բեմում նվագող երաժիշտներին: Սա նաև ընդունված ձևաչափ է արտասահմանյան բոլոր բարձրակարգ համերգասրահներում:  Աշխատակիցներն ամուր կողպելով դուռն ասում էին, որ սա տնօրենի հրամանն է և նրանք ոչինչ անել չեն կարող: Արգելվում էր ոչ միայն մուտքը, այլև ելքը: Այսինքն, քաղաքացու՝ սահմանադրությամբ ամրագրված ազատ տեղաշարժվելու իրավունքը բառացիորեն ոտնահարվում էր:

Երևանում առանց այդ էլ դասական երաժշտության ունկնդիրը  քիչ է ու հայկական մենթալիտետում էլ ամրագրված , որ 19:00-ին մեկնարկող համերգն իրականում պետք է սկսվի 19:34: Բայց չէ՞ որ սա ակադեմիական երաժշտության սիրահարներ են, որոնց մեծամասնության տարիքը հատում է  50-ի սահմանը, բացի այդ ՝ նրանք ինդիվիդուալ մարդիկ են, արվետագետներ ու դրան էլ գումարած, նրանք տեղեկացված չեն նոր փոփոխության մասին, անգամ դռների վրա ոչինչ փակցված չի եղել, որ չեն թույլատրելու մուտք գործել, ինչի արդյունքն էլ եղավ այն, որ համերգի  առաջին բաժինն  ուղեկցվեց դռան վրա կատարված հարվածների հնչյունների ներքո: Համերգի կազմակերպչական հարցերով զբաղվողներն  մեզ փոխանցում են, որ իրենք նույնպես տեղեկացված չեն եղել նոր փոփոխության մասին:

Տնօրինության հետ Միության նախագաի բանակցելուց հետո, ի վերջո որոշվեց  ծառայողական մուտքը բացել ու ներս թողնել դրսում սառած հանդիսատեսին, որոնց մեջ ՀՀ Վաստակավոր և Ժողովրդական արտիստներ կային, սակայն մինչև ընդմիջումն այդպես էլ ուշացած հանդիսատեսին  հնարավորություն չտրվեց ներս մտնել դահլիճ:

Կարգ ու կանոն հաստատող բոլոր նորություն-որոշումներն էլ այո՛, միշտ էլ արժանի են գովասանքի, սակայն երբ չկա հայտարարություն ոչ այդ համերգասրահի ինֆորմացիոն հոսքում, ոչ համերգասրահի դռներին փակցված, ոչ համերգի կազմակերպող կողմն է տեղեկացված ու նոր օրենքը  միայն տեղի աշխատակիցների համար է, ապա այդ որոշումը  ինչպես դրսում հավաքված երաժշտասեր հանրությունն էր կարծում, «բոլորից թաքուն»  է ու ոչ արդարացված: Անգամ անհանգստանում էին. «բա որ ասենք մեծ մարդ ենք ու Աստված մի արասցե, վատ զգանք ու ուզենանանք դուրս գալ, բա էտ՞ ժամանակ ո՞նցա լինելու»…

Հովհաննես Մնացականյան (Culture.AM)

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0