a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հայկական շահերի պաշտպանությունն արվեստի միջոցով» թեմայով նիստ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Komitas_Museum_institute

Հուլիսի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Լույս» և «Այբ» հիմնադրամների հետ համագործակցությամբ անցկացվող աշխարհի լավագույն համալսարաններում սովորող ուսանողների և շրջանավարտների՝  «Հայաստան. Ստեղծենք միասին» երիտասարդական առաջին հավաքի մասնակիցներն այցելել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որտեղ  մեկնարկել է «Հայկական շահերի պաշտպանությունն արվեստի միջոցով» թեմայով նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Նիստը վարում էր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Նա հակիրճ անդրադարձել է թանգարանի ստեղծման պատմությանը, թանգարանների այցելուների դրական դինամիկային: Բանախոսը ներկայացրել է Հայաստանում առկա մշակութային խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Այնուհետև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը անդրադարձել է «Կոմիտասի ժառանգությունն ինքնության հարցերի համատեքստում» թեմային՝ նշելով, որ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի և հայ դասական երաժշտության հիմնադիրը լինելուց բացի, եվրոպական երաժշտության համատեքստում 20-րդ դարասկզբի ամենահետաքրքիր, ամենանորարար և նշանակալի երևույթներից, հայ ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկն է։

Այնուհետև հուշարձանագետ, փորձագետ Սամվել Կարապետյանը ներկայացրել է «Հայկական շահերի պաշտպանությունը հայկական պատմական ժառանգության պահպանման համատեքստում» զեկույցը: Բանախոսը տեսաշարի միջոցով ներկայացրել է հայկական պատմամշակութային հուշարձանների վիճակը, ինչպես Արևմտյան Հայաստանում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում: Նա նաև անդրադարձել է Վրաստանում և Իրանում հայկական մշակութային ժառանգության վիճակին՝ ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության բարեհաճ վերաբերմունքը հայկական հուշարձանների վերականգմնան և պահպանման հարցում:

ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը ներկայացրել է «Հայկական ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» թեման: Նա տեսաշարի միջոցով ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0