a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Կոմպոզիտորների միության նախագահն ընդունել է Հայաստանի երաժշտական կոլեկտիվների ու դպրոցների ղեկավարներին

16

Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը նոյեմբերի 12-ին և 13-ին ընդունել է համապաասխանաբար Հայաստանի առաջատար կոլեկտիվների, ինչպես նաև երաժշտական ու արվեստի դպրոցների ղեկավարներին: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության  վերաբերյալ հարցեր:

Մասնավորապես՝  կոլեկտիվների ղեկավարների  (Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ, Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբ և այլն) հետ քննարկվել է գալիք՝ 2016 թվականին  Կոմպոզիտորների միության հայ ժամանակակից երաժշտության փառատոնին այդ կոլեկտիվների հնարավոր մասնակցության հարցերը՝ այդ թվում  փառատոնի ժամկետները, ստեղծագործությունների ընտրման կարգը և այլն:

Դե իսկ երաժշտական և արվեստի դպրոցների  ղեկավարների հետ քննարկվող հարցերի թվում էին երաժշտական, արվեստի դպրոցներում կոմպոզիցիայի դասարանների գործունեության ակտիվացման, նոր մանկական ստեղծագործությունների ստեղծման և հենց դպրոցի աշակերտների կողմից կատարման անհրաժեշտության, Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի ձևաչափի փոփոխման՝ տարիքային խմբի հնարավոր մեծացման, Միության դահլիճում դպրոցների աշակերտների մասնակցությամբ համերգների համատեղ անցկացման, ինչպես նաև ՀԿՄ փառատոններին և համերգներին երաժշտական և արվեստի դպրոցների ինչպես մանկավարժական, այնպես էլ աշակերտական կոլեկտիվների՝ առավել ակտիվ ներկայության խնդիրները:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0