a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հակոբ Սիրունու ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով

հակոբ սիրունի

Ռումինական Ակադեմիայում անցկացվել է միջազգային գիտաժողով` նվիրված ռումինահայ ականավոր պատմաբան և հայագետ, ակադեմիկոս Հակոբ Սիրունու ծննդյան 125-ամյակին (1890-1973): Գիտաժողովին մասնակցում էին հետազոտողներ Ռումինիայից, Հայաստանից, Ֆրանսիայից և Թուրքիայից:

Գիտաժողովը կազմակերպվել էր Ռումինական Ակադեմիայի, Բուխարեստի Հարավարևելյան Եվրոպայի ուսումնասիրությունների ինստիտուտի, Ռումինիայում ՀՀ դեսպանության, Ռումինահայոց միության և թեմի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, Երևանի Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ինչպես նաև ՀՀ մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների համատեղ ջանքերով:

20-րդ դարասկզբի Օսմանյան կայսրության հոգևարքի, հայ մտավորականության վերացման և Հակոբ Սիրունու կյանքի ու գործունեության տարբեր շրջանների, հայագիտության և արևելագիտության զարգացման մեջ նրա մեծ վաստակի, հայ մշակույթի ուսումնասիրման ու տարածման գործում նրա ներդրման մասին գիտական զեկուցումներով հանդես են եկել Փարիզ VIII համալսարանի պրոֆեսոր Ռեյմոն (Հարություն) Գևորգյանը, Ստամբուլի Բիլգի համալսարանի պրոֆեսոր Այհան Աքթարը, ակադեմիկ Անդրեյ Պիպիդին, դոկտոր Անդրեյ Տիմոտինը, ռումինահայ գրող-հրապարակախոս Պետրոս Խորասանջյանը, ԵՊՀ Հայ արվեստի պատմության ամբիոնի վարիչ դոկտոր Լևոն Չուքասզյանը, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Կարինե Ավետյանը և Պիտեշտի Հայոց եկեղեցու հոգևոր հովիվ Հեթում քհն. Թարվերդյանը:

Գիտաժողովին զուգահեռ Ռումինական Ակադեմիայի սրահներում բացվել է Հակոբ Սիրունու մասին լուսանկարների, գրքերի և արխիվային փաստաթղթերի ցուցահանդես: Ռումինահայ ««Արարատ» հանդեսը տպագրել էր Սիրունուն նվիրված հավելված:

Հաշվի առնելով մեծ գիտնականի ներդրումը հայագիտության մեջ` հոկտեմբերի 14-ին «Հայփոստը թողարկել է Հակոբ Սիրունու ծննդյան 125-ամյակը թեմայով նամականիշով բացիկ:

Ռումինական Ակադեմիան իր հերթին դեռևս 2012 թ. Հակոբ Սիրունուն շնորհել էր Ակադեմիայի հետմահու անդամի կոչում` նրա ողջ գործունեության և ռումինական ու հայկական մշակույթին ու պատմությանը մատուցած ծառայությունների համար:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0