a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Համագործակցության ծրագիր՝ Հայաստանի և Լատվիայի Հանրապետությունների մշակույթի նախարարությունների միջև

ՀՀ Լատվիա

Ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լատվիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2015-2018 թթ. համագործակցության մասին» ծրագիրը:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիտա Գավելեն:

Գործնական ծրագիրը բաղկացած է 18 կետից: Ծրագրի համաձայն՝ կողմերը կաջակցեն միմյանց պետություններում մշակութային օրերի կազմակերպմանը, երկու երկրում կազմակերպվող միջազգային փառատոներին, մրցույթներին, ցուցահանդեսներին իրենց երկրների ներկայացուցիչների մասնակցությանը:

Կողմերը կնպաստեն նաև գրական, թարգմանական և գրահրատարակչական գործունեության բնագավառներում ուղիղ կապերի հաստատմանը, կխրախուսեն փոխադարձ մասնակցությունը գրականությանը ու գրահրատարակչությանը նվիրված միջազգային միջոցառումներին, այդ թվում` գրքի տոնավաճառներին:
Գրադարանների և թանգարանների ոլորտում կաջակցեն մասնագետների, ուսանողների և փորձագետների փոխայցելություններին, սեմինարների և կոնֆերանսների կազմակերպմանը, ինչպես նաև գրքերի և պարբերականների փոխանակումներին:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0