a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Համահայկական Հեռուստամարաթոն 2015-ը հավաքագրեց 10 378 465 ԱՄՆ դոլար

հեռուստամարաթոն

Նախօրեին համայն հայությունը, անկախ քաղաքական համոզմունքներից, կրոնական պատկանելիությունից եւ սոցիալ-տնտեսական վիճակից, կրկին համախմբվեց` ի նպաստ Հայաստանի ապագայի: Ավելի քան քառորդ դարի ընթացքում մեր հայրենակիցները հեռուստամարաթոնի միջոցով հանգանակել են շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլար, որը ծառայել է անկախ Հայաստանի պետականության ամրացմանն ու հայրենիքում տասնյակ հազարավոր մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանն ուղղված ավելի քան 1000 ծրագրի:

«Մեր տունը» խորագրով համահայկական Հեռուստամարաթոն 2015-ն արձանագրեց 10 378 465 ԱՄՆ դոլարի նվիրատվություն։ Հիշեցնենք,որ հավաքագրած գումարը կուղղվի Արցախում 5 եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տներով ապահովելուն, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված նպատակային ծրագրերի իրականացմանը Հայաստանում եւ Արցախում:

Ողջ տարվա ընթացքում Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում ուղղված այս նպատակին իրականացրել են տարբեր դրամահավաք-միջոցառումներ, ներառյալ` հեռախոսամարաթոն, ռադիոմարաթոն, բարեգործական համերգ, դրամահավաք-ճաշկերույթ:
Հիմնադրամը շարունակում է ընդունել նվիրատվություններ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0