a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Համայնքի կողմից իրականաց­վող քաղաքաշինական ռազմավարությունը պատմական քաղաքներում» ծրագրի համակարգողների ուսումնական այցը՝ Բամբերգ քաղաք

hamaynq

«Համայնքի կողմից իրականաց­վող քաղաքաշինական ռազմավարությունը պատմա­կան քաղաքներում» (COMUS) ծրագ­րի 5 անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաս­տանի ծրագրի ազգային համակարգողները, պատասխանատուները (Եվրոպա­յի խորհր­դի գրասենյակ) և պիլոտային քաղաքներից առաջադրված ծրագրի ղեկավար­ներն ու տեղական շահառուների խմբերի անդամները (ՏՇԽ) ուսուցողական այցով եղել են  Գերմանիայի Բամբերգ քաղաքում:

Գործնական հմտությունների ու տեսական պատկերացումների զարգացման հնարավորություններ ընձեռող ուսումնական այցին մասնակցել են նաև Եվրոպայի խորհրդի, Համաշխարհային ժառանգության քաղաքներ կազմակերպության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Բամբերգ քաղաքի ներկայացուցիչներ: Դասընթացը վարել է ծրագրի առաջատար փորձագետ Ֆիլիպ Ստեյնը: Հայաստանից դասընթացին մասնակցել են պիլոտային քաղաքներ Գյումրու և Գորիսի ծրագրի ղեկավարներ Հովհաննես Սահակյանը և Հայարփի Ավանեսյանը, ՏՇԽ անդամներ Կարինե Մկրտչյանն (Գյումրի) ու Տիգրան Բարխուդարյանը (Գորիս):
Այցի ընթացքում քննարկվել են մշակութային ժառանգության պահպանությանը, այդ գործընթացներում համայնքային ներգրավվածությանը վերաբերող թեմաներ և համաշխարհային ժառանգության պահպա­նության ոլորտի կրթական ծրագրեր: Մասնակիցներին ներկայացվել են ժառանգության պլանավորման և կառավարման քաղաքականու­թյան ոլորտում Բամբերգի փորձը, ինչպես նաև դպրոցներում ներդրվող այն ծրագրերը, որոնք նպաստում են դեռևս վաղ հասակից մշակույթի նկատմամբ գիտակցության և պատասխանատվության զարգացմանը:

Պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով կազմակերպվել են այցեր Բամբերգի պատմական թաղամասի վանքեր, թանգարաններ, ուսումնական հաստատություններ:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0