a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
28/08/2015

Հայանուն հրապարակ՝ Թեհրանում

middle_1440507865_1700284

Թեհրանի կենտրոնում գտնվող «Շոա» հրապարակն այսուհետ կրում է 1980-1988 թթ. իրան-իրաքյան պատերազմում նահատակված հայազգի Գագիկ Թումանյանի անունը:

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանի խոսքով, Թեհրանի Ղաէմմաղամ Ֆարահանի փողոցում գտնվող հրապարակը հայազգի նահատակի պատվին անվանակոչելը քաղաքային իշխանությունների նախաձեռնությունն է:
«Թեհրանում արդեն կային փողոցներ եւ պողոտաներ, որոնք կրում էին հայազգի նահատակների անուններ: Սակայն Գագիկ Թումանյանի անունով կենտրոնական հրապարակներից մեկի անվանակոչումն օգոստոսի 15-ին՝ հենց նրա նահատակման օրը, չափազանց հուզիչ նախաձեռնություն է»,- ասել է Կարեն Խանլարյանը, որը եղել է Գագիկ Թումանյանի մտերիմ ընկերներից մեկը:

Հրապարակի անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Թեհրանի քաղաքապետարանի պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, Գագիկ Թումանյանի մայրը եւ քույրը, ազգականները:
Պատգամավորի խոսքով՝ Գագիկ Թումանյանը եղել է համայնքային ազդեցիկ գործիչներից մեկը, որը զինվորագրվել եւ մեկնել է ռազմաճակատ՝ մասնակցելու Իրանի պաշտպանությանը: Ծառայության ընթացքում նա երկու անգամ խրախուսվել է ցուցաբերած արիության համար:

Mediamax.am

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0