a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանը՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային 67-րդ ցուցահանդես-տոնավաճառում

7b5fedde6fe1b095b331d7f1df6ddff3

Ֆրանկֆուրտի՝ գրական աշխարհում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ տոնավաճառին Հայաստանի՝ ավանդական դարձած մասնակցությունն այս տարի ուղիղ համատեքստով կապված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շարքին:

Հոկտեմբերի 14-18-ը ցուցահանդես տոնավաճառին Հայաստանը ներկայացել է իր առանձին տաղավարով, որն ամբողջությամբ խորհրդանշական ձևավորում ուներ:

Ցուցահանդեսում ներկայացված էին վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում, մասնավորապես, Գերմանիայում հրատարակված գրքեր, այդ թվում՝ ինչպես պետական պատվերով ու աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակչությունների նախաձեռնությամբ հրատարակված շուրջ 400 անուն գիրք:

Ինչպես նշվում է մշակույթի նախարարության կայքէջում ,այցելուների ուշադրության կենտրոնում է »եղել հատկապես տաղավարի առանձին հատվածում ցուցադրված Հայոց ցեղասպանության թեմայով հրատարակված գրականությունը:

Հոկտեմբերի 16-ին, տեղի ունեցավ Ցեղասպանության թեմայով հրատարակված գերմանալեզու գրքերի շնորհանդես. ներկայացվեցին Միհրան Դաբաղի և Քրիստին Փլաթի համահեղինակած «Կորուստ և կտակ. հիշում են ցեղասպանության վերապրածները», Ռոլֆ Հոսֆլդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն», Միխայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը. Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն հանցագործության մասին Պապական գաղտնի արխիվի չհրապարակված փաստաթղթերով», Յուրգեն Գոթշլիխի «Աջակցություն ցեղասպանությանը. Գերմանիայի դերը հայերի ոչնչացման մեջ» ստեղծագործությունները, որոնք ներկայացրեցին գրքերի հեղինակները: Շնորհանդեսին ներկա էր Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:

Տոնավաճառի ավարտից հետո ներկայացված գրքերի մի մասը հայկական կողմը նվիրել է Ֆրանկֆուրտի հայ համայնքի գրադարանին:

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0