a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանը Գերմանիայում մասնակցել է «COMUS» -ին

comus

Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքում կայացած «Համայնքի կողմից իրականաց­վող քաղա­քաշի­նա­կան ռազմավարությունը պատմա­կան քաղաքներում» (COMUS) ծրագ­րի վերապատրաստման առաջին դասընթացին՝  կազմակերպված պիլո­տային քաղաքների ծրագրի ղեկավարների համար, մասնակցել է 5 երկիր,այդ թվում՝ Հայաստանը։  Վերապատրաստման դասընթացին ներկա են եղել  «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Ռեգենսբուրգ քաղաքի ներկայացուցիչներ: Դասընթացը վարում էր ծրագրի առաջատար փորձագետ Ֆիլիպ Ստեյնը:
Հայաստանից դասընթացին մասնակցում էին COMUS ծրագրի ազգային համակար­գող, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Գոհար Գրիգորյանը, Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ներկայացուցիչ, COMUS ծրագրի պատասխանատու Սարհատ Պետրոսյանը, Գյումրի և Գորիս քաղաքների ծրագրի ղեկավարներ Հովհաննես Սահակյանը և Հայարփի Ավանեսյանը:
Դասընթացի օրակարգում ընդգրկված են եղել  ծրագրի իրականացման գրասենյակի ստեղծման և հստակ դերակատարումների սահմանման, տեղական շահառուների խմբերի ձևավորման, տեղական մակարդակում համապատասխան գործընկերների ներգրավման, քննարկումների նպատակային կազմակերպման և քաղաքների` ժառանգությանը միտված կայուն զարգացման ծրագրերի առանցքային բաղադրիչների մշակման հարցեր

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0