a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
09/12/2015

Հայաստանը «դառն ու անուշ» հայրենիք է, մեր ինքնությունն է, կենսագրությունը․ Սիլվա Յուզբաշյան

սիլվա յուզբաշյան

 

hayernaysor.am-ը գրում է․Արվեստագետի համար չկա առավել գերագույն պարգև, քան իր ժողովրդի անկեղծ գնահատականը, սերն ու ծափահարությունները: Այս ամենին լիաբուռն արժանացել և արժանանում է տասնամյակներ շարունակ Հայաստանի և Սփյուռքի բեմերից, ռադիոյով, հեռուստատեսությամբ հայ և համաշխարհային պոեզիայի մեծերի գործերն ասմունքող, բազմաթիվ մրցանակների արժանացած ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը: Նրա հաջողության գաղտնիքը թերևս առաջին հերթին իր վառվռուն կերպարն է, հետաքրքիր անհատականությունը՝ հոգում միշտ բոցկլտացող հայրենասիրության ու հայերենասիրության կրակը, որով տասնամյակներ շարունակ Սիլվա Յուզբաշյանն ապրել ու ապրեցերել է իր հանդիսատեսին: Նա այն երջանիկներից է, ով ոչ միայն ասմունքել է դասականների գործերը, այլև եղել է նրանց բարեկամը, սեղանակիցը, ճամփորդել նրանց հետ, լսել նրանց հետաքրքիր պատմությունները, ականատեսն ու վկան եղել նրանց հաջողություների, ձախորդությունների ու դժվարությունների. այս աոռւմով Սիլվա Յուզբաշյանը հոգեկից է եղել նրանց։

– Ո՞ր գրողների գործերը (արևելահայ, արևմտահայ, սփյուռքահայ) մինչ այժմ չեք կարդացել:

– Ռադիոյում ես ունեմ հեղինակային հաղորդաշար՝ «Պոեզիայի ժամ» և կարդացել եմ գրեթե բոլոր գրողների գործերը՝ հաշվի չառնելով իմ նախասիրությունները: Մեր քաղաքում հաճախ են կազմակերպվում պոեզիայի երեկոներ, սակայն կցանկանայի, որ հայտագրով լիներ Նարեկացի, Մեծարենց, Դանիել Վարուժան, միջնադարյան պոեզիա: Բավական է մի բանաստեղծի ֆետիշացնել և արդեն չեն հիշում մյուսներին. կարծես այստեղ էլ մի չգրված օրենքով գործում է բիզնեսը, այսինքն՝ շարունակ հնչեցնում են այն անունները (իհարկե՝ արժանավոր մեծերի), որոնք ավելի շատ են փող բերում:

- Քանի՞ տարի է, ինչ բեմում եք:

– Ես այդ մասին երբևէ չեմ մտածել ու չեմ էլ հիշել. 10, 15, 25… քանի՞ տարի եմ բեմում: Նշում են, չէ՞ շատերը… Դա ինձ համար էական չէ: Չեմ էլ մտածել ասմունքող դառնալու մասին և չէի լսել, որ կար այդպիսի մասնագիտություն, որի միջոցով պիտի հանապազօրյա հացս վաստակէի եւ անգամ ինձ ճանաչում բերեր: Սա այն արվեստն է, որին ես «դատապարտված եմ», սա անվերջանալի սեր է:

- Սիլվա´, համամի՞տ եք մի շարք հայտնի ու անհայտ մարդկանց այն կարծիքներին, թե ասմունքելը ճիշտ չէ, թե մարդը կարող է նստել իր տանն ու կարդալ և եթերում ու բեմերից պոեզիա ասմունքելու կարիք չկա: Ի՞նչ կասեք:

– Դեռևս վաղնջական ժամանակներում մենք ունեցել ենք ասացողներ, ովքեր շրջել են գյուղերով, շեներով և փանդիռներն ուսերին շրջել են գյուղերով,  հասարակ ժողովրդի մեջ մեր առասպելական պատմություններով հասարակ ժողովրդի մեջ սերմանել սեր հայրենիքի մպատմության եւ գեղեցկության հանդեպ հայոց լեզվի անսահման գրաւչությամբ առինքնել ունկընդրին: Եթե չլինեին նրանք, ապա մեր բանահյուսության շատ գոհարներ կփոշիանային: Ասմունքողները գրավոր խոսքի մունետիկներ են: Այսօր ես ասմունքեցի Սոնա Վանի գործերից, որոնք մարդիկ չէին լսել, սկսեցին հետաքրքրվել, գրքերը խնդրել Սոնայից: Ասմունքողը մշտապես հիշեցնում է գրողի գործերը. ոչ բոլորն են սիրում կարդալ, մեծ մասն այսօր ունկնդրում է:

- Սիլվա´, այսօր մի տեսակ մոդայիկ է դարձել դերասանական ստուդիաներ, ասմունքի և այլ խմբեր բացելը: Հաճախ այդպիսի խմբերը ղեկավարում են իրենք իրենցից պատիվ գտած և այդ բնագավառներում ոչ երևելի մասնագետներ: Մի խոսքով՝ բիզնեսը ծաղկում է և այստեղ: Դուք ասմունքի բնագավառում, անշուշտ, հաստատված ու երևելի եք, երբևէ չե՞ք մտածել ասմունքի խումբ ղեկավարելու, երեխաներին, պատանիներին ու երիտասարդներին սովորեցնելու մասին:

– Ճի´շտ եք ասում. շատերն են սեփական ստուդիաներ, խմբակներ բացում: Ինձ այդ առումով մարդիկ ծույլ են համարում, բայց չէ՜, ես պարզապես ուզում եմ, որ երեխաներն իրենց մանկությունն ապրեն, պատանիներն ու երիտասարդները սովորեն, շատ կարդան ու ճիշտ ընկալեն տվյալ բանաստեղծի գործերը: Ասմունքը հասունություն է պահանջում: Այսքան տարի բեմերում և եթերում լիենլով՝ ինքս չեմ ընդունում տարիներ առաջ որոշ գործերի ասմունքս: Ասենք՝ շատ ավելի վաղ տարիներին ես Չարենցին ուրիշ կերպ էի ընկալում, հետագայում՝ ավելի իմաստուն տարիքում, Չարենցն ինձ համար բոլորովին ուրիշ կերպ բացահայտվեց ու դեռ պիտի բացահայտվի, մենք դեռ չենք հասել Չարենցին:

- Սիլվա´, Դուք, անշուշտ, կարող էիք և կարող եք մշտապես ապրել արտերկրում, գիտեմ, որ նաև շատ հրավերներ եք ունեցել. ինչպե՞ս է, որ չեք գայթակղվել շատերի նման:

– Ես շատ եմ ճամփորդել, եղել եմ շատ բեմերում, միայն 15 անգամ ԱՄՆ-ում եմ հանդես եկել: Այո´, եղել են և հրավերներ, սակայն ես իմ հողին շատ կպած, ամուր կառչած մեկն եմ: Եթե հարցը գնալը լինի, ես նույնիսկ վերջին լույսը մարողը չեմ կարող լինել: Ես անելիք չունեմ ոչ մի տեղ, ոչ էլ՝ Ամերիկայում: Դա ուրիշի երկիր է, սակայն չեմ էլ մեղադրում գնացողներին, չեմ դատում… Գնամ ու բեմերից ինչպե՞ս ասեմ Սահյանի՝ «Ախր ես ինչպես վեր կենամ գնամ…»: Իմ տունն, իմ տեղն այստեղ է՝ Հայաստանում: Ինչպես մի օր մեծն Վիլյամ Սարոյանն ասաց երեխաների հետ ունեցած հանդիպման ժամանակ՝ «<Դուք , երբ ուսում առնիք, հնարավորություն պիտի ունենք աշխարհներ պտտելու ու պիտի հասկընաք, որ ամենեն անուշ տեղը աշխարհքին վրան Հայաստանն է, ձեր հայրենիքը»:

- Հաճախ ենք խոսում և լսում այն մասին, որ 70-ականներին և մինչև 80-ականների կեսերը մշակույթը, արվեստը ծաղկում ապրեցին, և հիմա չկա այդ մթնոլորտը: Ի՞նչ կասեք։

Ավելին՝ hayernaysor.am կայքում

 

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0