a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայաստանում տեղի կունենա FRESCO երկրորդ փառատոնը

«Կարապի լիճ» Երևանում (swan lake at Yerevan)

Հունիսի 27–ից հուլիսի 5–ը Երևանում և Հայաստանի մարզերում տեղի կունենա արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի FRESCO երկրորդ միջազգային փառատոնը։ Ըստ Новости-Армения կայքի տարածած տեղեկության՝ փառատոնի ողջ ծրագիրը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության հարյուրամյակին։

Փառատոնի շրջանակում «Կարապի լճին» հարակից տարածքում` Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքի մոտ, կկայանա ֆոտոցուցահանդես և կվարցային գեղանկարչության շոու, ինչպես նաև 9 օրերի ընթացքում տեղի կունենան հետաքրքրիր ֆիլմերի բացօթյա, անվճար, շուրջօրյա ցուցադրություններ։

Փառատոնի մի մասը տեղի կունենա Հայաստանի գեղատեսիլ անկյուններում ։ Ցանկացողները հնարավորություն կունենան մասնակցել Հայաստանում միակ ճամբարային կինոարշավին։

Այս տարի նույնպես փառատոնը կազմված կլինի մրցութային և ոչ մրցութային ծրագրերից։ Կմասնակցեն գեղարվեստական և փաստագրական, կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր ու տեսանյութեր, որոնցում քննարկվում է բռնության և պատերազմի թեման, ազգային, կրոնական և խտրականության այլ տեսակներ։ Փառատոնի շրջանակում մեծ ուշադրություն կդարձվի հատուկ սոցիալական խմբերի և սահմանափակ հնարավորություններով մարդկանց հետ աշխատանքին։ Փառատոնի հիմնական գաղափարական ուղղվածությունը 2015թ.–ին կդառնա խաղաղության գաղափարը։

«Ֆրեսկո» առաջին փառատոնը, որը տեղի է ունեցել Հայաստանում 2014թ.–ի հունիսի 21–ից հուլիսի 6–ը, բավականին մեծ արձագանք է ստացել։
Փառատոնի նպատակը  բարձր մարդասիրական արժեքների տարածումն ու հաստատումն է։
Ֆիլմերի ցուցադրությունները կուղեկցվեն քննարկումներով, որոնց կմասնակցեն նաև փառատոնի անվանի հյուրերը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0