a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայերեն այբուբենը ՝ հայտնի ոսկերչի հավաքածուում

zard

Դիզայներ-ոսկերիչ Վաննա Քիթսինյանի «Vanna K» ապրանքանիշը զարդերի նոր հավաքածու է թողարկել, որտեղ օգտագործված են հայերենի այբուբենի տառերը: Հավաքածուն նվիրված է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, տեղեկացնում է jckonline.com-ը:

Ինչպես տեղեկանում ենք hayernaysor –ից, «Հայերենը գեղագիտական, տեսողական առումով շատ գեղեցիկ է եւ իբրև մշակութային արժեք՝ անգնահատելի է:  Ինձ համար կարեւոր էր հայոց այբուբենը ներկայացնող  զարդեր ստեղծել, որովհետեւ լեզվական ժառանգությունը եղել եւ մնում է մեր ինքնության պահպանման համար մղվող պայքարի կարեւոր մասը»,- ասում է Վաննան:

Հայերեն տառերից յուրաքանչյուրը հավաքածուի մեջ  ներկայացված է դեղին, սպիտակ եւ վարդագույն ոսկով:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0