a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական ասեղնագործության աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառք

ասեղնագործություն բ․

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը 2015թ. նոյեմբերի 9-ից 13-ը, կազմակերպելու է հայկական ավանդական ասեղնագործության աշխատանքների հնգօրյա բարեգործական ցուցահանդես-վաճառք։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ բարելավել սիրիահայ մասնագետների և ծրագրի անմիջական շահառու կանանց բարեկեցությունը, ինչպես նաև նպաստել հայկական ավանդական ասեղնագործության տարածմանը։

Բարեգործական ցուցահանդես-վաճառքից ստացված հասույթը կհատկացվի այդ կանանց ընտանիքներին։

Միջոցառման ժամանակ ծրագրին մասնակից կանանց կշնորհվեն հավաստագրեր՝ ավանդական ասեղնագործության դասընթացներին ակտիվ մասնակցության և հաջողությամբ ավարտելու համար։Հնգօրյա բարեգործական ցուցահանդես-վաճառքի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 9-ին, ժամը` 15.00-ին, «Հալէպ» կազմակերպության նորաբաց կենտրոնում (հասցե`ք. Երևան, Վարդանանց 8):

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0