a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական տարազները՝ Պեկինի ցուցադրությունում

տարազներ

Պեկինում Չինաստանի միջազգային բարեկամության և մշակութային փառատոների կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվել է  աշխարհի տարբեր երկրների տարազների ցուցադրություն։

Արդեն ավանդույթ դարձած միջոցառմանը հիմնականում մասնակցել են  «Մետաքսի Ճանապարհի» երկրների ներկայացուցիչները: Միջոցառմանը Չինաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ ցուցադրվել են  նաև հայկական ազգային տարազներ,- տեղեկանում ենք hayernaysor.am-ից։

«Ազգերի բարեկամություն» խորագիրը կրող երեկոյի նպատակն էր հանդիսատեսին ծանոթացնել տարբեր երկրների ավանդույթներին, սովորություններին ու մշակույթին:

Հայոց պատմության և մշակույթի մաս կազմող ազգային տարազները ներկայացրել և հայկական գեղեցիկ պարով հանդես են եկել Արփինե և Արմեն Դերոյանները:

Գունեղ ազգային հագուստների, երգ-երաժշտության ջերմ մթնոլորտում անցած երեկոն նպաստեց ազգերի միջև բարեկամությանն ու համերաշխությանը:

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0