a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայկական «Քոչարին» Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում

12241702_1678825729000067_2269842729264304456_n

Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակը կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, վերածվել է  իսկական պարային հրապարակի, որտեղ հավաքված մարդիկ ի ցույց բոլորի պարել են ավանդական հայկական «Քոչարին»:

Միջոցառումը նախաձեռնել էին Վիրահայոց թեմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինները՝ Լևոն Չիդիլյանի և Վալերի Բադալյանի ղեկավարությամբ: «Քոչարի» հայկական ազգային պարի համընդհանուր կատարմանը նվիրված միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, դեսպանության երկրորդ քարտուղար Էլինա Մկրտչյանը, թբիլիսահայ համայնքի պատվավոր այրեր, բազում հավատացյալներ, դպրոցականներ, հյուրեր, հասարակայնության այլազգի անդամներ:

Միջոցառման նպատակն է եղել  աշխարհին ցույց տալ, որ «Քոչարին» հայկական լեռնաշխարհի ամենապահպանված ու տարածված ավանդական պարն է: Հայաստանի Հանրապետությունն այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ընդգրկելու հայտ է ներկայացրել: Ինչպես տեղեկանում ենք armenianchurch.ge-ից, այս միջոցառումով թբիլիսահայությունն իր աջակցությունն է  արտահայտել մայր հայրենիքի նախաձեռնությանը:

Իր օրհնությունը հղելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր  է գնահատել թեմի բաժինների նախաձեռնությունը՝ վերանորոգված ու բարեկարգված Սուրբ Գևորգ եկեղեցու բակում հայկական «Քոչարիի» հոգեհմա երաժշտությունը հնչեցնելու և ազգի միասնության խորհրդանիշ գեղեցիկ շուրջպարը պարելու համար: Սրբազան հայրն անդրադարձ է կատարել մարտաշունչ պարի զարգացման ուղուն, արժևորելով նախաքրիստոնեական շրջանից սկիզբ առած և մինչև օրս իր արդիականությունը պահպանած պարի մարտական խրոխտ ոգին, որը նաև հայի ինքնության դրսևորումն է:

Լուսանկարը՝ GM PhotoVision-ի
Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0