a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայոց Ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվել է 1915թ․ նոր լուսանկարով

Genocide

Հայոց Ցեղասպանության թանգարանի հավաքածուն համալրվել է 1915թ․ նորահայտ լուսանկարով։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ով բացառապես նշել է․

«Մի քանի օր առաջ, հավաքչական աշխատանքների արդյունքում հաջողվեց ձեռք բերել 1915 թ. արված այս անհայտ լուսանկարի բնօրինակը: Այն պատկերում է Դիարբեքիր քաղաքի փողոցներում թափառող անօթևան հայ որբերին ու նրանց հաց տվող ավստրիացի զինվորականներին: Այդ մասին է փաստում լուսանկարի վրա արված գերմաներեն գրությունը: Ամենայն հավանականությամբ լուսանկարն արվել է գերմանացի զինվորականների կողմից, քանի որ այն հայտնաբերվել է Գերմանիայում:
Հիրավի լուսանկարչական բացառիկ մի նմուշ` ցեղասպանության հետևանքների տեսարանով»:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0