a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Ստոկհոլմում տեղի ունեցած միջոցառմանը շվեդերեն ներկայացվել է հայ քնարերգությունը

g_image (2)

Նախօրեին Ստոկհոլմի հանրային գրադարանում տեղի ունեցավ հայկական գրական-երաժշտական երեկո, որն անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային ընթերցումների շրջանակներում։
Երեկոն կազմակերպվել էր Ստոկհոլմի միջազգային և հանրային գրադարանների կողմից՝ Շվեդիայում ՀՀ դեսպանության և Եվրոպայի հայերի համագումարի հետ համագործակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից։
Բացման խոսքով հանդես եկավ Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը։

Իսկ հայտնի շվեդ դերասանուհի Իդա Յիլլենստենի կատարմամբ շվեդերեն ընթերցվեցին Գրիգոր Զոհրապի ստեղծագործությունները, շվեդ գրող և թարգմանիչ Մաքս Էդենբորյի կատարմամբ ներկայացվեց Դանիել Վարուժանի և Սիամանթոյի քնարերգությունը։ Երեկոյի ընթացքում հնչեցին կոմիտասյան մեղեդիներ շվեդահայ դուդուկահար Հայկ Հակոբյանի կատարմամբ։ Հեղինակների կենսագրությունները ներկայացրեց և երեկոն վարեց Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը, իսկ բանաստեղծությունները հայերեն բնօրինակից ընթերցեց Նենսի Խաչատուրյանը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0