a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառում՝ Վայոց ձորում

100_5948-400x300

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակի առթիվ, Խարհրդային Միության հերոս Աղվան Բաբայանին նվիրված «Փառքի ցերեկույթ» խորագրով միջոցառում է անցկացվել Թառաթումբ համայնքի մշակույթի տանը: Միջոցառմանը ներկա են եղել գյուղից դուրս ապրող թառաթումբցիներ, հերոսի հարազատները:

Ըստ hushardzan.am-ի, լեփ-լեցուն դահլիճի պատերը զարդարված են եղել հայերանսիրական կոչերով պաստառներով. « Մեր սուրը փառքով դրեցինք պատյան», «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել», «Ամեն ինչ ռազմաճակատի համար, ամեն ինչ հաղթանակի համար»: Ցուցադրվել են Հայրենական Մեծ պատերազմում զոհված նահատակների՝ Վայոց ձորի մարզի հուշարձանների լուսանկարները: Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմական ակնարկն ուղեկցվել է էկրանին ցուցադրվող խորհրդային զորքերի հաղթարշավներով, միջոցառման ոգուն համահունչ երաժշտությամբ: Անդրադարձ է կատարվել Մեծ Հայրենականում հայ ժողովրդի հերոսապատումներին, հատկապես Խորհրդային միության հերոս Աղվան Բաբայանի սխրանքներին:

Հերոսի եղբոր որդին՝ Սերգեյ Բաբայանն անկեղծացել է հորեղբոր մասին հուշերով: Ելույթ են ունեցել Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանի զինկոմը, Թառաթումբի համայնքապետ Վահան Մարկոսյանը, իրավաբան Վահե Մարգարյանը, որն առաջարկել է գյուղում կանգնեցնել հերոսի արձանը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0