a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
02/09/2015

«Հայֆիլմի» ազգայնացումը չկտրած ձմերուկի նման բան է. Գուժ Մանուկյան

timthumb (4)

NewsBook-ը գրում է․

- Պարոն Մանուկյան, սկսվել է շուրջ 10 առաջ «Արմենիա ստուդիոս» ՓԲԸ-ի տնօրեն Բագրատ Սարգսյանի և Ջերարդ Գաֆեսճյանի կողմից գնված և սեփականաշնորհված «Հայֆիլմ» կինոստուդիայի ազգայնացման գործընթացը: Ըստ Ձեզ` ի՞նչ հեռանակարներ է բացում այս գործարքը հայկական ֆիլմարտադրության համար:

– Եթե ամեն ինչ խորհրդային տարիների նման պետք է լինի, երբ «Հայֆիլմը» սեփականատեր չուներ և գործում էր պետության հոգածության ներքո, ապա ակնկալիքներ ունեմ, որ վատ չի լինի, ավելին` պետականացումը ճիշտ ձևն է: Պետականացումը և՛ ֆինանսական, և՛ մնացած իմաստներով առաջընթաց կապահովի: Միաժամանակ, «Հայֆիլմի» պետականացումը մի տեսակ հեքիաթի նման է, ինչպես ասում են` չկտրած ձմերուկի նման: Մեծ հարց է` կկարողանա՞նք վերադառնալ հայկական ֆիլմարտադրության այն երանելի ժամանակներին, երբ մեկ տարվա ընթացքում մի քանի որակյալ ֆիլմեր էին նկարվում: Եթե նման բան պատահի, ես միայն կծափահարեմ: Միայն չստացվի այնպես, որ «պետականացում» բառը լինի, և ոչ մի գործ չարվի:

- Ինչո՞ւ, ըստ Ձեզ, նոր սեփականատիրոջ ղեկավարման 10 տարիների ընթացքում «Հայֆիլմը» չկարողացավ որևէ առաջընթաց գրանցել ֆիլմարտադրության ոլորտում: Դա անձո՞վ, թե՞ այլ գործոններով էր պայմանավորված:

-Երբ մարդ մի բան է ձեռնարկում, պետք է հետևողական լինի և գործը հասցնի իր տրամաբանական ավարտին: Ես չեմ կարող ասել` որոնք էին «Հայֆիլմի» անգործության պատճառները: Ակնհայտ է, որ ֆիլմարտադրության նման սպեցիֆիկ ոլորտում պետք է մասնագետներ զբաղված լինեն, ովքեր սրտացավ մոտեցում կցուցաբերեն: Հիմա այլ է` ով փող ունի, որոշում է ֆիլմ նկարահանել: Ֆիլմարտադրողներն այժմ կինոյին նայում են որպես լոկ ապրանքի: Բայց եթե մի ամբողջ ոլորտ ես սեփականացնում, պետք է ինքդ քեզ հարց տաս` ինչո՞ւ, ի՞նչ նպատակով: Ոչ թե մտածես` փող ունեմ, լավ եմ արել` սեփականացրել եմ: Նման ոլորտը չպետք է սեփականացնել լոկ սեփականացնելու համար:

- Ինչպե՞ս եք վերաբերում փաստին, որ «Հայֆիլմի» ազգայնացման գործընթաց սկսելուց առաջ Կառավարությունը կինոաշխարհի գործիչների հետ հանրային քննարկում, որպես այդպիսին, չի նախաձեռնել, չի լսել վաստակավոր ռեժիսորների, կինոգետների ու դերասանների կարծիքները:

– Պետությունը մեզ` կինոգործիչներիս պետք է հավաքեր մեկ տեղ ու հայտարարեր, որ «Հայֆիլմի» ազգայնացման գործընթաց է սկսվում: Իհարկե, միանշանակ սխալ էր առանց քննարկման, առանց մեզնից կարծիք հարցնելու նման գործ նախաձեռնել: Մասնագետների մատն այս գործում պետք է «խառը լիներ», պետք է մասնագիտական խորհրդակցություններ անցկացվեին, կարծիքներ փոխանակվեին: Պետությունը մեզ պետք է բացատրեր` կինոարտադրության ոլորտի ազգայնացումն ինչ հեռանակարներ է հետապնդում:

NewsBook

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0