a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ մշակույթի փառատոն Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի «Վարդանյան» կենտրոնում

փառատոն7

Ռուսաստանի հայերի միության կազմակերպած հայ մշակույթի ամենամյա նոյեմբերյան փառատոնն այս տարի հյուրընկալվել է Կրասնոդարի «Վարդանյան» կրթամշակութային կենտրոնում։

Ինչպես տեղեկացնում է hayernaysor.am-ը, այս անգամ տոնին մասնակցելու է եկել երկրամասի ներքին քաղաքականության բաժնի պետ Սերգեյ Մոզգովոյը։ Տոնի զգացողությունը կատարյալ էր, քանի որ ավելի հայկական էր այստեղ մթնոլորտը և Գերաշնորհ Սրբազան Մովսես Մովսեսյանի ու հոգևոր դասի ներկայությունը պարտավորեցնում էր առավելագույնս։

Թվով 7-րդ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոնին մասնակցելու էին եկել գեղարվեստական խմբեր՝ Կրասնոդարից, Նովոռոսիյսկից, Արմավիրից, Տուապսեից, Անապայից, Տիմաշևսկից, Կուրգանինսկից, Մայկոպից և Կոնևսկայայից։

Համերգը մեկնարկել և ավարտվել է Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի «Նարեկ» երգի-պարի խումբը։

Մեկը մյուսին հաջորդող գունեղ, հայաշունչ համարները հայրենակարոտությամբ էին լցնում հանդիսատեսի հոգին։ Եթե Տուապսեից եկած պատանիները՝ պարուսույց Արմեն Թադևոսյանի ղեկավարությամբ զարմացրել են  իրենց վարպետությամբ և կատարումների բարձր մակարդակով, ապա մյուս մասնակիցները ուշադրության են  արժանացել համարների բազմազանությամբ, իսկ Մայկոպն ու Տիմաշևսկը՝ իրենց փոքրիկ արտիստների համարձակությամբ և արվեստի ու բեմի նկատմամբ ունեցած մեծ սիրով։

Բոլոր համարները տպավորիչ են եղել։ Հանդիսատեսն  առանցնացրել է Կուրգանինսկի «Ստվերների թատրոնի» փոքրիկ ներկայացումը (գեղ. ղեկավար Թեհմինե Առաքելյան), Արմավիրի «Կոմիտաս» համույթի «Մոկաց հարսներ» անթերի պարը (պարուսույց՝ Արևիկ Մարգարյան) և  «Նարեկ» խմբի գեղարվեստական ղեկավար Աննա Մոսինյանի մենապարը (պարուսույց՝ Ամալյա Մոսինյան)։

Համերգի ավարտին բոլոր մասնակիցներն արժանացել են պատվոգրերի և նվերների։

 

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0