a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հայ մշակույթի օրեր՝ Շտուտգարդտում

շտուտգարդտ

Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հայ համայնքի, համայնքի հոգևոր հովիվ Տիրատուր քահանա Սարդարյանի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Շտուտգարդտի մշակույթի բաժնի, ինտեգրման նախարարության, ինչպես նաև մասնավոր հովանավորների աջակցությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 19-31-ը, Շտուտգարդտում կանցկացվեն «Հայ մշակույթի օրեր»: 2011 թվականին կյանքի կոչված և արդեն ավանդական դարձած «Հայ մշակույթի օրերը» այս տարի նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մշակույթի օրերին կմասնակցեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրի մշակութային գործիչներ, անհատ կատարողներ և ստեղծագործական կոլեկտիվներ: Մշակույթի օրերի շրջանակում կներկայացվեն ժողովրդական («Դաբաղյան» քառյակ, «Էնկանտո» բրազիլական երգչախումբ, Գուրգեն Բավեյան, Դիանա Սահակյան), հոգևոր (Անուշ Քարավիրտ, Լուիզա Սպահն, Քրիստինա Ալթունյան), դասական (Արտակ Կիրակոսյան, Իզաբելա Մելքոնյան, Հրայր Աճեմյան) և ջազային (Արմեն Թութունջյան, Քյոլնի ջազ համույթ) երաժշտություն: Կանցկացվեն Հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություններ և գրքի շնորհանդես (Միհրան Դաբաղ, Սիբիլե Թելեն, Գայանե Այսլեր, Դողան Ակհանլի, Բենյամին Եհմալեան): Իրմա Սաֆրազբեկյանը հանդես կգա Հ. Թումանյանի ստեղծագործական գործունեության մասին դասախոսությամբ, որին կհաջորդի հեքիաթների ընթերցում ու բեմադրություն:

Մշակույթի օրերի շրջանակում տեղի կունենա նաև հայկական տարազների ցուցադրություն (Յուլիա Մութլու), ինչպես նաև կկայանա Բադեն-Վյուրթեմբերգի ոստիկանության փողային նվագախմբի ելույթը:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0