a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

«Հայկական օրեր»․ մշակութային միջոցառումներ Լեհաստանի Լանցկորոնա քաղաքում

Days_of_Armenian_Culture

Լեհաստանի Լանցկորոնա քաղաքում անցկացվել են «Հայկական օրեր» խորագրով միջոցառումներլ, որոնք կազմակերպվել էին «Հայ-լեհական համագործակցություն» և «Լանցկորոնայի բարեկամների ընկերակցություն» հասարակական կազմակերպությունների կողմից՝ Լեհաստանում ՀՀ դեսպանության և Լանցկորոնայի տեղական իշխանությունների հովանու ներքո։ Այս մասին հայտնում է Լեհաստանում Հայաստանի դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Միջոցառումների բացման պաշտոնական արարողության ժամանակ ելույթով հանդես եկան Լանցկորոնայի շրջանի ղեկավար Թադեուշ Լոպատը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, «Հայ-լեհական համագործակցություն» ՀԿ նախագահ Մարինա Խանամիրյանը, «Լանցկորոնայի բարեկամների ընկերակցություն» ՀԿ նախագահ Աննա Լեշչինսկան։

Իր ելույթում դեսպան Ղազարյանը նշել է, որ «Հայկական օրեր» միջոցառումները բացառիկ հնարավորություն են ընձեռում լեհ հասարակությանը ներկայացնելու Հայաստանն ու Արցախը, մեր ժողովրդի հազարամյա պատմությունը, մշակույթն ու խոհանոցը։

Կրակովի հայկական դպրոցի սաները միջոցառման մասնակիցներին ներկայացրել են հայ երգարվեստը, որն ամփոփվեց Կալիշում բնակվող ջութակահար Քրիստինե Հարությունյանի՝ Կոմիտասի, Էդուարդ Բաղդասարյանի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով: Հայ դասական գրականությանը նվիրված հատվածում ընթերցվեվել են Գրիգոր Նարեկացու լեհերեն թարգմանություններից մի շարք ստեղծագործություններ:

Միջոցառումների շրջանակներում կազմակերպվել էր Բիեժուն քաղաքի՝ Հայաստանին նվիրված մանկական գեղանկարչական մրցույթում հաղթող ճանաչված լեհ երեխաների աշխատանքների ցուցադրությունը։
Հաջորդ օրը Լանցկորոնա քաղաքի կենտրոնական հրապարակում Կրակովի նորաբաց հայկական ռեստորանի խոհարար, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի անդամ Դավիթ Սահակյանի կողմից իրականացվել է հայկական խոհանոցի ուտեստների շնորհանդես: Հայկական էստրադային երգերի կատարումներով հանդես է եկել հայ երաժիշտների մասնակցությամբ Վարշավայում գործող «Հաբիարջան» համույթը։

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0