a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ
30/10/2015

Հայ որբերի գործած գորգը կցուցադրվի Լոս Անջելեսում

գորգ

hayernaysor.am-ը գրում է․ Հայ որբերի գործած գորգը կցուցադրվի հայկական պատմական մասունքների թանգարանի ստեղծման նպատակով նոյեմբերի 1-ին Լոս Անջելեսում նախանշված դրամահավաքի ժամանակ:

Ծրագրվում է հայկական մշակույթի թանգարանի վերածել մասնավոր երաժշտական դպրոցը, որտեղ կպահվեն գորգը, Տիգրան Մեծի ժամանակաշրջանի մետաղադրամներ եւ հին ձեռագիր Ավետարանը:

«Լարկի երաժշտական ընկերակցություն» կազմակերությունն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ աշխատանքների թույլտվություն ստանալու համար, սակայն լրացուցիչ ֆինանսավորում է անհրաժեշտ:

Կազմակերպության նախագահ Էնդի Թորոսյանի խոսքով, թանգարանի նպատակը հայերի հնագույն մշակութային ժառանգության պահպանման համար վայր դառնալն է:

Գորգը գործել են Լիբանանի հայ որբանոցի սաները, որտեղ 1400 աղջիկ է եղել, եւ որը ֆինանսավորվել է գորգերի վաճառքից ստացված միջոցներով եւ Մերձավոր Արեւելքի օգնության Կոմիտեի ներդրումներով:

1925 թվականի դեկտեմբերի 4-ին հայ որբուհիների գործած գորգը նվիրել են ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջին՝ ի նշան երախտագիտության 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ հայերին ցուցաբերված օգնության համար: Գորգը Սպիտակ տանն է գտնվել Քուլիջի պաշտոնավարման ամբողջ ընթացքում, այնուհետեւ նրա հետ փոխադրվել Մասաչուսեթս նահանգի Նորթհեմփթոն քաղաք: Այն Սպիտակ տան հավաքածուում կրկին հայտնվել է 1982 թվականին:

2014 թվականի նոյեմբերի այն ցուցադրվել է Սպիտան տան Այցելությունների սրահում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0