a
b
c
d
Հայ Մշակույթի, Գիտության Եւ Կրթության Զարգացման Հիմնադրամ

Հանդիպում Ў GALLERY OF CONTEMPORARY ART միակ անկախ ցուցասրահի համահիմնադիր Աննա Չիստոսերդովայի հետ

չիստոսերդովա

Աննա Չիստոսերդովան կխոսի Ў Gallery-ի ստեղծման և գործունեության մասին՝ իբրև կոմերցիոն և անկախ կազմակերպություն՝ Բելառուսի ժամանակակից արվեստի դաշտի կոնտեքստում: Նա նաև կանդրադառնա այն մարտահրավերներին, որոնք ցուցասրահը պարբերաբար դիմակայում է՝ իր գործունեության շրջանակներում: Չիստոսերդովան նաև կպատմի ցուցասրահի ֆինանսավորման մեթոդների, զարգացման ռազմավարության և գործունեության հիմնական ուղղությունների մասին՝ օրինակներ բերելով ցուցասրահի իրականացրած նախագծերից:

Աննա Չիստոսերդովան մշակութային մենեջեր և միջազգային արվեստային նախագծերի ու կրթական ծրագրերի կուրատոր է Մինսկից (Բելառուս):
Նա Podzemka gallery-ի համահիմնադիրն է (2004-2009թթ.) և Ў Gallery of Contemporary Art-ի համահիմնադիրն ու գեղարվեստական տնօրենը (2009թ.-ից):
2014թ. նա Մշակութային նախագծերի կառավարման և մշակութային քաղաքականության եվրոպական դիպլոմ է ստացել Բրյուսելի «Մարսել Հիքթեր» ասոցիացիայից: Այժմ Չիստոսերդովան Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի խորհրդատվական կոմիտեի, Արևելյան գործըներության քաղաքացիական հասարակության «Նատաշա» մշակութային հարթակի, «Օրակլ» մշակութային ցանցի և այլ նախաձեռնությունների անդամ է:

Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակը ներառում է ժամանակակից արվեստը, սոցիալական ուղղվածություն ունեցող արվեստը, միջազգային մշակութային համագործակցությունը, մշակութային քաղաքականությունը և կառավարումն ու ոչ ակադեմիական կրթությունը:

Միջոցառումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ ժամը 19.30-ին՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտում:

Գալիք Իրադարձություններ

Չկան սպասվող իրադարձություններ այս պահին.

Անհրաժեշտ է: $1,060
107%
Հավաքված է: $1,132 | Մնացած օրեր: 0